Փետրվարի 25-ին Samsung-ը Unpacked շնորհանդեսում ներկայացրել է իր նոր սերնդի առաջատար սմարթֆոնները՝ Galaxy S26, Galaxy S26+ եւ Galaxy S26 Ultra մոդելները:
Ապարատային փոփոխություններն աննշան էին, իսկ դիզայնի փոփոխությունները նույնպես. նոր մոդելները կարելի է տարբերել իրենց նախորդներից մի քանի կոսմետիկ մանրամասներով: Ներկայացնում ենք նոր մոդելների տեխնիկական հնարավորութունները։
Galaxy S26 եւ S26 Plus
Երկու սմարթֆոններն էլ ունեն 12 ԳԲ օպերատիվ հիշողություն եւ 256 ԳԲ կամ 512 ԳԲ ներքին հիշողություն։ ԱՄՆ-ում սարքերն օժտված կլինեն Snapdragon 8 Elite Gen 5 պրոցեսորով՝ Galaxy չիպերի համար, իսկ Եվրոպայում՝ Exynos 2600 չիպերով։
S26-ն ունի 6.3 դյույմանոց Dynamic AMOLED 2X էկրան, իսկ Plus տարբերակը՝ 6.7 դյույմանոց էկրան։ Երկուսն էլ ունեն մինչեւ 120 Հց թարմացման հաճախականություն եւ Vision Booster պայծառության կառավարման հնարավորություն։
S26-ն ունի 4,300 մԱԺ մարտկոց եւ աջակցում է 25 Վտ լարային եւ 15 Վտ անլար լիցքավորման հնարավորություններ։ S25 Plus-ն ունի 4900 մԱժ մարտկոց, 45 Վտ լարային եւ 20 Վտ անլար լիցքավորման հնարավորություններ: Այն ունի IP68 վարկանիշ՝ փոշու եւ ջրի դիմադրության համար։
photo © Sumsung
Տեսախցիկները նույնական են՝ 50 մեգապիքսել (f/1.8), 12 մեգապիքսել գերլայնանկյուն (f/2.2), 10 մեգապիքսել հեռաօբյեկտիվ՝ 3x օպտիկական մեծացմամբ (f/2.4) եւ 12 մեգապիքսել (f/2.2) սելֆի տեսախցիկ: ProScaler տեխնոլոգիայի եւ mDNIe շարժիչի շնորհիվ լուսանկարների գույները ավելի իրատեսական կլինեն։
Galaxy S26 շարքը աջակցում է թարմացված Bixby, Gemini եւ Perplexity գործառույթներին: Perplexity ալգորիթմները կինտեգրվեն որոշակի հավելվածներում, ինչպիսիք են՝ Notes, Clock, Gallery, Calendar եւ Reminders, հայտարարել է ընկերությունը։
photo © Sumsung
Օրինակ, Google-ի չատբոտը կկարողանա օգնել տաքսի կամ սնունդ պատվիրել ֆոնային ռեժիմով, ըստ Android Authority-ի։ Օգտատերերը կկարողանան հետեւել օգնականի բոլոր գործողություններին իրական ժամանակում, եթե անհրաժեշտ լինի: Հնարավորության բետա տարբերակը սկզբում հասանելի կլինի ԱՄՆ-ում եւ Հարավային Կորեայում՝ Uber, Uber Eats, DoorDash եւ Grubhub ընկերությունների համար։
Ընկերությունը բացել է S26-ի եւ S26+-ի նախնական պատվերները, որոնց գները համապատասխանաբար սկսվում են $900-ից եւ $1100-ից:
Galaxy S26 UltraGalaxy S26 Ultra սմարթֆոնն աշխատում է Snapdragon 8 Elite Gen 5 չիպով Galaxy-ի համար եւ աջակցում է 12GB, 256GB կամ 512GB ներքին հիշողություն, ինչպես նաեւ հասանելի են 16GB եւ 1TB տարբերակները։
Մարտկոցը մնում է նույնը՝ 5,000 mAh: Այն աջակցում է 25 Վտ անլար եւ 60 Վտ լարային լիցքավորմանը: Ընկերության տվյալներով՝ 30 րոպե լարային լիցքավորումը կարող է սմարթֆոնը լիցքավորել մինչեւ 75%:
Էկրանը 6.9 դյույմանոց Dynamic AMOLED 2X է՝ մինչեւ 120 Հց թարմացման հաճախականությամբ եւ Vision Booster պայծառության կարգավորմամբ: Այն ունի IP68 փոշու եւ ջրի դիմադրության վարկանիշ: Տեսախցիկներ՝ 200 մեգապիքսելանոց գլխավոր տեսախցիկ (f/1.4), 50 մեգապիքսելանոց գերլայնանկյուն տեսախցիկ (f/1.9), երկու 50 մեգապիքսելանոց հեռաօբյեկտիվ՝ 5x օպտիկական մեծացմամբ (f/2.9) եւ 10 մեգապիքսելանոց հեռաօբյեկտիվ՝ 3x օպտիկական մեծացմամբ (f/2.4): Առջեւի տեսախցիկը 12 մեգապիքսելանոց է (f/2.2): Այն ունի բարելավված Nightography Video ռեժիմ եւ APV տեսակոդեկի աջակցություն:
photo © Sumsung
Արհեստական բանականության գործիքների շարքում են Document Scan-ը, որը հեռացնում է կնճիռներն ու մատնահետքերը լուսանկարներից, եւ Creative Studio-ն՝ համալրված թարմացված լուսանկարների խմբագրիչով։ S26 Ultra-ն ունի Privacy Display, որը թաքցնում է սմարթֆոնի էկրանի անձնական տեղեկատվությունը հետաքրքրասերների աչքերից:
S26 Ultra-ի գինը սկսվում է 1300 դոլարից: