13:29 | 20.01.26 | Նորություններ | 74
ArmTech Impact Ventures -ATIF-ն ընդունում է հայտեր վաղ փուլում գտնվող ստարտափներից, որոնք ստեղծում են իրական ազդեցություն ունեցող լուծումներ եւ ունեն գլոբալ հավակնություններ։
Կարող են դիմել՝
• ստարտափներ, որոնք ունեն MVP կամ վաղ փուլում գտնվող պրոդուկտ, որն արդեն օգտագործվում կամ փորձարկվում է;
• հստակ առաքելություն՝ զուգակցված մասշտաբավորվող բիզնես մոդելի հետ;
պատրաստակամություն՝ գործնական համագործակցության,
• ռազմավարական խորհրդատվության եւ էկոհամակարգային աջակցության համար։
ATIF-ը աջակցում է հետեւյալ ոլորտներում աշխատող ստարտափներին՝
• Օժանդակող եւ մատչելիության տեխնոլոգիաներ;
• Առողջապահական տեխնոլոգիաներ (HealthTech եւ MedTech);
• Կրթական տեխնոլոգիաներ (EdTech);
• Գյուղատնտեսական (AgriTech) եւ բնապահպանական լուծումներ;
• Կիբեռանվտանգություն եւ թվային անվտանգություն տեխնոլոգիաներ, հատկապես երեխաների համար։
Ընտրված ստարտափները կստանան գործնական աջակցություն, միջազգային փորձագետների ցանցի հասանելիություն, ինչպես նաեւ աջակցություն վալիդացիայի, պիլոտային ծրագրերի եւ ներդրումների պատրաստման գործընթացում։ Համագործակցության արդյունքում հնարավոր է նաեւ ներդրում ստանալ։
Դիմելու վերջնաժամկետ փետրվարի 2-ն է, ավելին իմանալ եւ հայտը լրացնել հնարավոր է այստեղ։