Փետրվարի 27-ից մարտի 1-ը Հնդկաստանի Ռաջաստան նահանգի Ջայպուր քաղաքում կանցկացվի Startup Summit 2026-ը։
Startup Summit 2026-ը SSS Weekend-ի հատուկ թողարկում է, որը կմիավորի Ջայպուրի ստարտափներին, ներդրողներին, կորպորացիաներին եւ էկոհամակարգի առաջնորդներին։
Երեք օրվա ընթացքում Ռաջաստանի ստարտափ սամիթը կներառի ստարտափների ներկայացումներ, պանելային քննարկումներ, ներդրողների հետ հանդիպումներ, կորպորատիվ ներգրավվածություն ու կառավարության եւ էկոհամակարգի համագործակցություն։
Այս միջոցառումը նախատեսված է տեղական եւ համաշխարհային նորարարությունները կապելու, միջսահմանային ստարտափ համագործակցությունն ամրապնդելու եւ հիմնադիրների ու գործընկերների համար իրական հնարավորություններ ստեղծելու համար։
Միջոցառումը կազմակերպվել է Ռաջաստանի կառավարության՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հաղորդակցության դեպարտամենտի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Ստարտափ Հայաստան» հիմնադրամի, «Բաց նորարարությունների Լոտուս» հիմնադրամի հետ համատեղ։