11:58 | 02.04.25 | Նորություններ | 720

    Tinder-ը ներդնում է AI բոտեր ռոմանտիկ շփման համար

    Tinder-ը խաղեր է ավելացնում հավելվածին, որտեղ օգտատերերը կարող են ֆլիրտ անել AI բոտերի հետ:

    Չատբոտերն օգտագործում են OpenAI-ի GPT-4o եւ GPT-4o մինի մոդելները՝ ռոմանտիկ կատակերգության ոճով սցենարներ ստեղծելու համար: Օրինակ՝ օգտատերը կարող է հայտնվել մի իրավիճակում, երբ անծանոթը սուպերմարկետում ձեռքը ձգում է նույն զամբյուղին, ինչ ինքը, գրում է Bloomberg-ը։

    Բոտը սկսում է տեսարանը, իսկ օգտատերը պատասխանում է իր ձայնով՝ միավորներ վաստակելով անկեղծության եւ ներգրավվածության համար։ Նա հաղթում է, եթե AI-ի կերպարը համաձայնում է ժամադրության:

    Խաղը սահմանափակվում է օրական հինգ փորձով, որոնցից յուրաքանչյուրը տեւում է մոտ երեք րոպե: Tinder-ը բացատրում է, որ սա ուղղված է մարդկանց օգնելուն եւ ոչ թե փոխարինելու կենդանի հաղորդակցությանը։

    Ընկերությունը նշում է, որ իր արտադրանքը մշակելիս կենտրոնացել է Z սերնդի վրա, որը կազմում է հավելվածի լսարանի մոտ կեսը։

    Tinder-ը կորցնում է բաժանորդներ 2023 թվականից եւ նախազգուշացրել է ներդրողներին, որ եկամուտների աճը չի վերսկսվի մինչեւ 2027 թվականը: Լսարան պահպանելու համար ընկերությունը փորձարկում է ոչ միայն չատբոտերը, այլեւ՝ կրկնակի ժամադրության հնարավորություն, առաջարկում է բոնուսներ հավելվածի կանոնավոր օգտագործման համար, նշում է գործակալությունը։