11:17 | 28.03.25 | Նորություններ | 935

    ARDY ակադեմիան ստացել է պետական նմուշի վկայական տրամադրելու իրավունք

    ARDY ակադեմիան ստացել է ՀՀ կրթության մասին օրենքով սահմանված, պետության կողմից երաշխավորված լրացուցիչ կրթության պետական նմուշի միասնական վկայական տրամադրելու իրավունք:

    Այս մասին հայտնել է Renderforest-ի եւ ARDY ակադեմիայի հիմնադիր Նարեկ Սաֆարյանը։

    «ՀՀ ԿԳՄՍՆ-ի հետ համատեղ ամբողջ գործընթացը տեւեց շուրջ 2 տարի, եւ այս ընթացքում մեզ մոտ հասցրեց կրթություն ստանալ գրեթե 400 ուսանող՝ ոլորտի լավագույն մասնագետների կողմից:

    ԱՐԴԻ-ն նոր միջավայր է բերում հայկական կրթական ոլորտ՝ սերտացնելով կրթության եւ բիզնեսի միջեւ կապերը։ Մեր նպատակն է զարգացնել թվային մասնագիտությունները երկրում եւ պատրաստել բարձր որակավորում ունեցող մասնագետներ թվային ընկերությունների համար: Հաջորդ քայլով մենք ցանկանում ենք Հայաստան բերել Pre-Masters կրթությունը»,- գրել է նա:

    ARDY-ի գործունեության ու ստեղծման պատմության մասին կարող եք ընթերցել Նարեկ Սաֆարյանի հետ iTel.am-ի հարցազրույցն՝ այստեղ։