10:43 | 28.03.25 | Նորություններ | 962

    Starlink-ը պաշտոնապես Հայաստանում է

    Starlink արբանյակային ինտերնետային ծառայությունն այժմ ակտիվ է Հայաստանում, X-ի իր միկրոբլոգում գրել է Tesla-ի, SpaceX-ի, OpenAI-ի համահիմնադիր Իլոն Մասկը։

    Հայաստանը դարձել է 130-րդ երկիրը, որտեղ հասանելի է դարձել այս ծառայությունը։


    «Ուրախ ենք հայտնել, որ Starlink-ի ծառայությունները Հայաստանում արդեն հասանելի են՝ ապահովելով արագ, հուսալի արբանյակային ինտերնետ՝ քաղաքներից մինչեւ ամենահեռավոր գյուղերն ու դժվարամատչելի շրջանները։

    Այս կարեւոր քայլը հնարավոր դարձավ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Starlink ընկերության եւ պետական գործընկերների համատեղ ու նվիրված աշխատանքի շնորհիվ։

    •    Թվային ենթակառուցվածքների նոր մակարդակ՝ անվտանգ, որակյալ կապի ապահովմամբ։
    •    Հասանելիություն համաշխարհային առաջատար ծառայություններին։
    •    Կապի նոր հնարավորություններ բոլորի համար՝ անկախ գտնվելու վայրից։

    Հաջորդ սերնդի ինտերնետն արդեն Հայաստանում է»,- գրել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։