11:00 | 17.03.25 | Նորություններ | 1477
ASUS-ի «Republic of Gamers» (ROG) ապրանքանիշը ներկայացրել է 2025 թվականի խաղային նոթբուքերի վերջին շարքը:
Խաղային սարքերի նոր սերունդը հագեցած է Intel®-ի, AMD-ի եւ NVIDIA®-ի առաջադեմ բաղադրիչներով: ROG Strix SCAR շարքն ունի նոր շասսի եւ բարելավված հովացման համակարգ, իսկ Flow Z13 խաղային պլանշետը աներեւակայելի հզոր է դարձել:
ASUS-ը շահավետ պայմաններ է առաջարկում հաճախորդներին, այդ թվում՝ ֆիքսված զեղչ ընտրված մոդելի համար, քեշբեք եւ այլ գրավիչ առաջարկներ: Բաց մի թողեք ձեր հնարավորությունը՝ դառնալու ROG շարքի վերջին խաղային նոթբուքերի սեփականատերը եւ դարձեք առաջիններից, ով կստուգի դրանց անհավանական հնարավորությունները: Նախապես պատվիրեք այսօր եւ ստացեք բացառիկ առաջարկներ եւ բոնուսներ:
Ընդլայնված հնարավորություններով խաղային պլանշետ-տրանսֆորմատոր
Խաղային սարքերի ինդուստրիան շարունակում է արագ զարգանալ՝ առաջարկելով ավելի բազմակողմանի եւ հզոր լուծումներ գեյմերներին: Տարեսկզբին ASUS-ը՝ խաղային սարքերի համաշխարհային շուկայի առաջատարներից մեկը, ներկայացրեց թարմացված ROG Flow Z13 (GZ302) պլանշետը։
Սա 2025 թվականի ամենասպասված խաղային սարքերից մեկն է, քանի որ այստեղ սովորական Intel-ի փոխարեն տեղադրված է AMD-ի նոր Zen 5 պրոցեսորը։ Ավելին, ASUS-ը նոր ROG Flow Z13-ը համարում է իր շարքի ամենահզոր պլանշետը:
ROG Flow շարքի նոթբուքերը ու պլանշետները նախատեսված են տարբեր սցենարներում օգտագործման համար: Նախորդ մոդելները տրանսֆորմեր-նոթբուքեր էին, մինչդեռ Flow Z13-ը պլանշետ է, որը հեշտությամբ կարող է վերածվել լիարժեք նոթբուքի: Այս հոդվածում կանդրադառնանք սարքի հիմնական բնութագրերին, որպեսզի հասկանանք՝ ինչի է ընդունակ այս փոքր, բայց հզոր սարքը:
Խաղերի եւ ծանր հավելվածների համար նախատեսված AMD պրոցեսորը
AMD Ryzen AI Max+ 395 պրոցեսորը, որը հիմնված է նոր Zen 5 ճարտարապետության վրա, իսկական առաջընթաց է այնպիսի պորտատիվ սարքերի համար, ինչպիսիք են ROG Flow Z13 պլանշետը: Այս չիպը համատեղում է անհավանական հզորությունն ու էներգաարդյունավետությունը: Այն օգտագործում է 16 միջուկ, որոնք ապահովում են գերազանց բազմաֆունկցիոնալ աշխատանք: Առաջադեմ AI գործիքների աշխատանքն ապահովելու համար պրոցեսորը ունի նաեւ 50 TOPS նեյրոնային բլոկ:
RDNA 3.5 ճարտարապետության վրա հիմնված 40 հաշվողական միավորներով ինտեգրված գրաֆիկական պրոցեսորն ապահովում է հզոր դիսկրետ գրաֆիկական քարտերի հետ համեմատելի արդյունավետություն, սակայն զգալիորեն ավելի քիչ էներգիա է սպառում: Այս բնութագրերը նոր հնարավորություններ են բացում ոչ միայն խաղերի, այլեւ՝ AI-ի հետ աշխատելու եւ բարդ հաշվողական գործողությունների համար: Նման գրաֆիկան թույլ է տալիս օգտատերերին ոչ միայն խաղալ խաղեր, այլեւ՝ ստանալ բարձրորակ վիդեո ռենդերինգ եւ բարձր դետալիզացիայով 3D գրաֆիկայի մոդելավորում:
Միասնացված հիշողություն
AMD-ի հիմնական ձեռքբերումներից է միասնացված LPDDR5X-8000 հիշողությունը, որը միավորում է կենտրոնական եւ գրաֆիկական հիշողությունը: Այսինքն՝ համակարգը ավտոմատ կերպով բաշխում է ռեսուրսները հիմնական հիշողության եւ վիդեո հիշողության միջեւ։
Այժմ պլանշետը հասանելի է 32 ԳԲ հիշողությամբ, սակայն արտադրողները նախատեսում են այն հասցնել 128 ԳԲ-ի։ Սա հատկապես կարեւոր է մեծ քանակությամբ տվյալների հետ աշխատելիս, օրինակ՝ բովանդակություն կամ խաղեր ստեղծելիս: Ենթադրենք, դուք խաղում եք գրաֆիկական ինտենսիվ խաղ, որը պահանջում է մեծ ծավալով հիշողություն՝ տեքստուրաների եւ տեսաէֆեկտների համար: Այս պահին համակարգը կարող է ավելի շատ հիշողություն բաշխել գրաֆիկական պրոցեսորին՝ ապահովելով անխափան խաղալու հնարավորությունը եւ պատկերի բարձր որակը: Այնուամենայնիվ, եթե սկսենք աշխատել մի քանի հավելվածի կամ տեսանյութերի խմբագրիչի հետ, համակարգը կարող է վիդեո հիշողության մի մասը վերադարձնել ընդհանուր հիշողություն՝ ազատելով որոշ ռեսուրսներ, որոնք անհրաժեշտ էին կենտրոնական պրոցեսորին տվյալներ մշակելու համար:
Դիզայն եւ օգտագործման սցենարներ
ROG Flow Z13 (GZ302) տարբերվող դիզայնով տրանսֆորեր-պլանշետ է։ Անմիջապես աչքի ընկնող տարրերից մեկը կիսաթափանցիկ ծածկն է, որի միջոցով կարելի է տեսնել սարքի ներքին բաղադրիչները։ Կափարիչի դիզայնի տարրերից անմիջապես երեւում է, որ սա խաղային պլանշետ է: Սարքի հաստությունը 12 մմ է, իսկ քաշը՝ 1,2 կգ։
Պլանշետը կարող է օգտագործվել ինչպես ցանկացած դասական գաջեթ: Տարբերությունն այն է, որ այն ունի ամուր տակդիր, որը բացվում է մինչեւ 170° անկյան տակ: Սա նշանակում է՝ օգտատերերը կարող են պլանշետը տեղադրել ուղղահայաց կամ ծալել տակդիրը, որպեսզի այն դրվի սեղանին սովորական տափակ պլանշետի պես: Այս դիրքում դուք կարող եք կանգնած տեսանյութ դիտել կամ ցուցադրել տեսանյութ կամ ռենդեր ձեր դիմաց նստած մեկին: Հատկանշական է, որ այս կոնստրուկցիան նախագծված է այնպես, որ պլանշետը կարող է ամուր կանգնել ցանկացած մակերեսի վրա:
ROG Flow Z13-ն հագեցած է անջատվող ստեղնաշարով, որը մագնիսներով փակցվում է սարքին: Պլանշետի ստեղնաշարն ունի մեծ ստեղներ եւ օլեոֆոբ ծածկույթ, ինչպես նաեւ՝ մեծացված թաչփադ։ Սարքը նաեւ հագեցած է, այսպես կոչված, «հրամանների կենտրոնի» կոճակով՝ որոշ կարգավորումներին արագ մուտք գործելու համար, իսկ երկար սեղմելու դեպքում արագ «օգնության է հասնում» AI օգնական Copilot-ը:
Ինչպե՞ս է աշխատում հովացման համակարգը
Հովացման համակարգը մեծ դեր է խաղում, հատկապես եթե խոսքը վերաբերում է խաղային սարքին: 2025 թվականի ROG Flow Z13-ի հիմնական առանձնահատկություններից մեկը հովացման առաջադեմ համակարգն է: Նախեւառաջ, ջերմության արտանետումը բարելավվում է սարքի ուղղահայաց դիրքի շնորհիվ, ինչը թույլ է տալիս սառը օդին առանց խոչընդոտի հասնել ներքեւի վահանակ, որտեղ տեղակայված են օդափոխիչները:
Սարքն ունի գոլորշու խցիկ, որը ծածկում է մայր պլատայի տարածքը 54%-ով ավելի, քան նախորդ մոդելների դեպքում: Այն պատրաստված է չժանգոտվող պողպատից եւ պղնձից, ինչը մեծացնում է ջերմային հաղորդունակությունը եւ բարելավում ջերմության փոխանցումը։ Օդափոխման համակարգը բարելավվել է նաեւ ավելի մեծ օդի ներծծիչներով եւ երկրորդ սերնդի Arc Flow օդափոխիչներով:
Հովացման համակարգն ունի ներկառուցված զտիչներ՝ կանխելու փոշու ներթափանցումը, բարձրացնելով ամրությունն ու կայունությունը: Այս բոլոր նորամուծություններն ապահովում են արդյունավետ հովացում, որի ձայնը չեք լսի նույնիսկ ամենածանր խաղեր խաղալիս:
Պատկերը եւ ձայնը
Նոր Flow Z13-ը ոչ միայն ունի խաղերի համար նախատեսված բնութագրեր, այլեւ կարող է օգտագործվել որպես լիարժեք մուլտիմեդիա սարք՝ իր հստակ պատկերի եւ բարձրորակ ձայնի շնորհիվ: ROG Nebula էկրանն առանձնանում է 13 դյույմանոց 2.5K կետայնությամբ եւ 16:10 հարաբերակցությամբ՝ տրամադրելով խաղերի եւ տեսանյութեր դիտելու համար որակյալ պատկեր: 180 Հց թարմացման արագությունը եւ 100% DCI-P3 գունային գամման ապահովում են հստակ պատկեր նույնիսկ ամենադինամիկ տեսարաններում: 500 կդ/մ² բարձր պայծառությունը երաշխավորում է գերազանց պատկեր ցանկացած լուսավորության պայմաններում եւ պլանշետի ցանկացած դիրքում:
Dolby Atmos-ի աջակցությամբ չորս բարձրախոսով ներկառուցված ձայնային համակարգը ստեղծում է ծավալուն ձայն: Սա հատկապես կարեւոր է խաղերի համար. օրինակ՝ շութերներում, ինչպիսիք են Call of Duty-ին կամ Battlefield-ը, որտեղ դինամիկ տեսարաններում թշնամիների ձայների ճիշտ ընկալումը վճռորոշ նշանակություն ունի: Dolby Atmos-ը ձայնը մշակում է եռաչափ տարածության մեջ, ինչը թույլ է տալիս ճշգրիտ որոշել, թե որտեղից է գալիս աղմուկը՝ ձեր հետեւից շտապող հակառակորդի քայլերից, թե՞ հեռվում արձակվող կրակոցներից։
Բարձր արտադրողականությունով շարժական տրանսֆորմեր
ROG Flow Z13 (GZ 302) ոչ միայն գեյմերների համար նախատեսված պլանշետ է, այլեւ կարող է հեշտությամբ օգտագործվել ռեսուրսներ պահանջող այլ առաջադրանքների համար: Այն համատեղում է գերազանց արտադրողականությունը, առաջադեմ հովացման համակարգը եւ էլեգանտ դիզայնը: