17:02 | 06.03.25 | Նորություններ | 989
GlocalMe-ն մշակել է ընտանի կենդանիների համար հատուկ PetPhone-ը, որը կենդանու օձիքին ամրացվող փոքրիկ սարք է։
«Սմարթֆոնը» ճանաչում է ընտանի կենդանու հնչյունները եւ, ի պատասխան դրանց, օգտատիրոջը ծանուցում է ուղարկում կամ անմիջապես զանգում։
Օրինակ, եթե կատուն պատահաբար փակվում է սենյակում եւ սկսում մլավել կամ մենակ մնացած շունը սկսում է բարձր հաչալ։ Առաջին դեպքում տերը «ռադարի» վրա կտեսնի, թե որտեղ է կատուն եւ կկարողանա բաց թողնել նրան: Երկրորդում այն կհնչեցնի նախապես ձայնագրված ձայնային հաղորդագրություն կամ իրական ժամանակում «կխոսի» շան հետ նրան ծանոթ ձայնով հանգստացնելու նպատակով: Սցենարները կարող են տարբեր լինել։
Հավելվածը թույլ է տալիս ստեղծել անվտանգ գոտիներ քայլելու համար: Եթե կատուն կամ շունը դուրս գան իրենց սահմաններից, սեփականատերը ծանուցում կստանա: Կան նաեւ վայրերին եւ երթուղիներին հետեւելու տարբերակներ. օրինակ, եթե մարդը ընտանի կենդանուն տանում է զբոսանքի: