12:07 | 06.03.25 | Նորություններ | 917

    OpenAI-ն ամսական $20 000 կգանձի ՝ մասնագիտացված AI գործակալների համար

    OpenAI-ն աշխատում է մի շարք AI գործակալների վրա, որոնք հարմարեցված են տարբեր առաջադրանքների համար՝ ընդհուպ գիտությունների դոկտորի մակարդակի հետազոտությունների աջակցություն։

    Բարձր վարձատրվող ինտելեկտուալ աշխատանք կատարող մասնագետի գործակալը կարժենա ամսական 2000 դոլար, ծրագրային ապահովում մշակողների համար՝ ամսական 10 հազար դոլար, իսկ 20 հազար դոլար արժեքով տարբերակը ունակ կլինի լուծել բարդ խնդիրներ գիտական աստիճան ունեցող փորձագետի մակարդակով:

    Գործարկման ամսաթիվը եւ հասանելիության պայմանները դեռ չեն հայտարարել: Այնուամենայնիվ, ըստ The Information-ի՝ SoftBank-ը, որ OpenAI-ի ներդրողներից մեկն է, արդեն պարտավորվել է մինչեւ 2025 թվականը ծախսել 3 միլիարդ դոլար ընկերության գործակալների պրոդուկտի վրա: