16:40 | 06.03.25 | Նորություններ | 961

Գարնանային հատուկ առաջարկ OVIO-ից

Մարտի 6-ից սկսած՝ OVIO ընկերության ինտերնետի եւ հեռուստատեսության ծառայություններին միանալու դեպքում բաժանորդները կստանան նվեր՝ մինչեւ 50.000 դրամի չափով համալրում իրենց բաժանորդային հաշվին։

Հատուկ առաջարկը նախատեսված է բոլոր նոր բաժանորդների համար, որոնք կմիանան «All in» կամ «Wi-fly» սակագնային փաթեթներից մեկին տարեկան բաժանորդագրությամբ: Գործում են տարբեր չափի գումարային նվերներ՝ կախված ընտրված սակագնային փաթեթից:

«Մենք մշտապես ձգտում ենք մատուցվող ծառայություններն էլ ավելի բարելավել՝ ապահովելով որակ եւ հարմարավետություն մեր բաժանորդների համար եւ հասանելի դարձնելով տան համար նախատեսված բոլոր թվային ծառայությունները մեկ միասնական փաթեթի միջոցով։ Այժմ սիրով ներկայացնում ենք մեր նոր հատուկ առաջարկը, որի շրջանակում բաժանորդագրվողներին կնվիրենք մինչեւ 50,000 դրամ՝ էլ ավելի հասանելի դարձնելով OVIO-ի ծառայությունները»,- նշել է OVIO ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

Նոր առաջարկի մեկնարկով ընկերությունն էլ ավելի հասանելի է դարձնում մինչեւ 800 մբ/վ արագությամբ գերարագ ինտերնետի, ինչպես նաեւ սմարթ հեռուստատեսության ծառայությունները:

Մանրամասներին ծանոթացեք այստեղ։