16:12 | 05.03.25 | Նորություններ | 428

Օգտատերերի 12%-ը AI-ի հանդեպ բարեկիրթ է՝ ռոբոտների ընդվզման մտահոգությամբ

Future ընկերությունը նեյրոնացանցերի հետ շփվելու օգտատերերի վարքագծի ուսումնասիրություն է անցկացրել եւ պարզել, որ հարցվածների կեսից ավելին բոտերի հետ շփվելիս քաղաքավարի է:

Ընդ որում, հարցվածների 12%-ը դա բացատրում է ռոբոտների հնարավոր ընդվզման մտահոգությամբ։

Հարցմանը մասնակցել է ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ավելի քան 1000 բնակիչ։ Ամերիկացիների 67%-ը եւ բրիտանացիների 71%-ը հայտնել է, որ բարեկիրթ է վերաբերվում բոտերին: Վերջին երեք ամսվա ընթացքում այս ցուցանիշներն աճել են համապատասխանաբար 3%-ով եւ 11%-ով։

Եթե վերլուծենք ԱՄՆ-ի վիճակագրությունը, ապա քաղաքավարի հարցվածների 82%-ը դա անում է բացառապես այն պատճառով, որ նման շփումն ավելի հաճելի է համարում: Մնացած 18%-ը դա համարում է ապահովագրության տեսակ, եթե AI-ն երբեւէ տիրի աշխարհը: Ի դեպ, նման սցենար կա բրիտանացիների 17%-ի մոտ։


Մարդկանց մեծամասնությունը, որ բարեկիրթ չէ բոտերի հետ, ուղղակի դրա իմաստը չի տեսնում: Շատերը մոռանում են ասել «խնդրում եմ» եւ «շնորհակալություն», քանի որ հապճեպ եւ հակիրճ են ձեւակերպում իրենց հարցումները:

Արդյունքները նաեւ ցույց են տվել, որ ChatGPT-ի նման չատբոտերի նկատմամբ վերաբերմունքը հեռու է միշտ դրական լինելուց եւ հարցվածների ամեն երկրոդը կանոնավոր օգտագործում է այն: