14:39 | 05.03.25 | Նորություններ | 4531

    Kinodaran-ն, առանց բաժանորդագրության վճարի, հասանելի է Viva-ի բաժանորդների համար

    Kinodaran-ը հայկական սթրիմինգային հարթակ է, որի միջոցով տարբեր տարիքի ու նախասիրության տեր մարդիկ դիտում են ֆիլմեր, սերիալներ, հաղորդումներ ու մուլտֆիլմեր՝ հայկական հավերժ դասականներից մինչեւ ամենաժամանակակից ստեղծագործողների, ինչպես նաեւ Kinodaran-ի սեփական արտադրությունը։

    Kinodaran-ի հարուստ բովանդակությունն առանց բաժանորդագրության վճարի հասանելի է բացառապես Viva-ի բաժանորդներին։ Viva-ի «START+» կանխավճարային, «UNLIM», «X», «Y» կանխավճարային եւ հետվճարային սակագնային պլանների բաժանորդները «Kinodaran»-ից օգտվելիս ինտերնետ թրաֆիքի համար հավելյալ գումար չեն վճարում: Սակագնային պլանի փաթեթներն ակտիվ լինելու դեպքում Kinodaran-ից օգտվելիս հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում:

    Kinodaran-ը Հայաստանում ամենաշատ ներբեռնվող հավելվածների շարքում է: Viva-ի բաժանորդների շրջանում այն ամենասիրված ու ամենաշատ ներբեռնվող հավելվածն է։

    «Մեկ տարի առաջ Viva-ն սկսեց իր համագործակցությունը «Kinodaran»-ի հետ՝ ցանկանալով մեր հաճախորդներին տալ լավագույնը․ այս հարթակի բովանդակությունը, որը չես գտնի որեւէ այլ հարթակում, բացառիկ պայմաններով հասանելի է միայն Viva-ի բաժանորդներին։ Մենք կարեւորում ենք մեր յուրաքանչյուր հաճախորդի արձագանքը եւ ձգտում ենք շարունակաբար բարելավել մեր ծառայությունների որակը», - նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

    «Kinodaran-ն իր սեփական նախագծերի, օրիգինալ սերիալների ստեղծման ակտիվ փուլում է՝ նպատակ ունենալով առաջարկել հայկական այնպիսի բարձրակարգ բովանդակություն, որը կգրավի նույնիսկ այն մարդկանց, ովքեր հայկական սերիալներ առհասարակ չեն դիտում։ Viva-ի հետ մեր համագործակցությունը կարեւորագույն դեր ունի մեր այս տեսլականի իրագործման ճանապարհին՝ ունենալով նշանակալի ազդեցություն ամբողջ հայկական կինոոլորտի առաջընթացի վրա», - ասել է Kinodaran-ի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Վահե Ամիրաղյանը։

    Kinodaran-ին բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է ներբեռնել Kinodaran հավելվածը կամ այցելել kinodaran.com կայք, մուտք գործել անձնական օգտահաշիվ եւ կարգավորումների բաժնում լրացնել հեռախոսահամարը։ Իսկ եթե Viva-ի «START+» կանխավճարային, «UNLIM», «X», «Y» կանխավճարային եւ հետվճարային սակագնային պլանների բաժանորդ եք, ապա բաժանորդագրությունն անմիջապես կակտիվանա:
    Kinodaran-ի հավելվածով սպառված ինտերնետի ամբողջ ծավալի համար հավելյալ գումար չի գանձվում: Այն տրամադրվում է վերը նշված սակագնային պլանների շրջանակում:

    Հավելվածը հասանելի է App Store-ում եւ Google Play-ում։