14:39 | 04.03.25 | Նորություններ | 623

    Fastex-ը իր Web3 լուծումներով մասնակցել է SiGMA Eurasia 2025-ին

    Fastex-ը մասնակցել է SiGMA Eurasia-ին՝ 31D տաղավարում ներկայացնելով իր Web3 պրոդուկտները եւ ծառայությունները։

    Ընկերության B2C պորտֆոլիոն ներառում է Fastex Exchange, Fastex Pay, Fastex Wallet, Fastex Card, YoCerebrum պրոդուկտները, ftNFT մարքեթփլեյսը եւ ֆիզիկական տարածքները։

    Միջոցառմանը Fastex էկոհամակարգը ներկայացրել է B2B լուծումների փաթեթ՝ BaaS (Blockchain as a Service) «բլոկչեյնը որպես ծառայություն» լուծումը, սեփական կրիպտոակտիվի զարգացման հեռանկարները եւ white label կրիպտո փոխանակման հարթակի առանձնահատկությունները։ Վերջինս ընկերություններին թույլ է տալիս ստեղծել եւ կառավարել սեփական փոխանակման հարթակներ եւ ինտեգրել տարբեր կրիպտոակտիվներ։

    Fastex-ի իրավաբանական գծով տնօրեն եւ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանը մասնակցել է «Տեսլականից իրավական կարգավորումներ․ ինչպես են ԱՄԷ-ը ձեւավորում Web3-ի ապագան» թեմայով քննարկմանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել թվային տնտեսության վրա օրենսդրական կարգավորումների ներգործությանը եւ կայուն աճի ապահովմանը։

    Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ եւ հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը եւ ftNFT-ն՝ իր հարթակներով եւ ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաեւ YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։ Fastex-ը կարեւորում է անվտանգ եւ հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետեւելով ոլորտի միտումներին: