Երեւանում Yandex Go հավելվածում հասանելի է դարձել «Էլեկտրո» սակագինը:
Ընկերությունից հայտնել են, որ այս սակագինն ընտրելիս պատվերը կսպասարկեն էլեկտրամեքենաները, որոնք առանձնանում են բարձր հարմարավետությամբ, սահուն ընթացքով, անաղմուկ են, ինչպես նաեւ էկոլոգիապես ավելի մաքուր:
Օգտատերերին հասանելի կլինեն Hongqi, BYD, Tesla, Volkswagen, Honda, Toyota եւ այլ մակնիշների էլեկտրամեքենաներ:
Այժմ այս սակագնի ներքո հասանելի է ավելի քան 350 էլեկտրամեքենա։ Ծառայությունը գործընկերների հետ միասին նախատեսում է զարգացնել սակագինը՝ ավելացնելով էլեկտրամեքենաների քանակը:
«Էլեկտրո» սակագնում ուղեւորությունների արժեքը սկսվում է 600 դրամից: Օրինակ՝ Հանրապետության հրապարակից մինչեւ Հաղթանակի զբոսայգի ուղեւորությունը կարժենա մոտ 1500 դրամ։