11:37 | 04.03.25 | Նորություններ | 537

Anthropic-ը ներգրավել է $3.5 միլիարդ՝ գնահատվելով $61.5 միլիարդ

Anthropic-ը ներգրավել է $3.5 միլիարդ ներդրում՝ Lightspeed Venture Partners-ի գլխավորությամբ։

Ստարտափը հայտնել է, որ ներդրումային փուլին մասնակցել են նաեւ Bessemer Venture Partners, Cisco Investments, D1 Capital Partners, General Catalyst, Salesforce Ventures եւ այլ ներդրողներ:

Anthropic-ը նախատեսում է ներդրումներն ուղղել հաջորդ սերնդի AI տեխնոլոգիաների մշակման արագացմանը, միջազգային ընդլայնմանը եւ հաշվարկային հզորությունների մեծացմանը։

2025 թվականի փետրվարի վերջին Anthropic-ը ներկայացրել է Claude 3.7 Sonnet-ը՝ «հիբրիդային» մոդել, որն ունի ուժեղացված տրամաբանական եզրակացության կարողություններ, ինչպես նաեւ Claude Code գործիքի նախադիտումը մշակողների համար։ Օգտատերերը Claude 3.7 Sonnet-ը համարում են ծրագրավորման ոլորտում լավագույններից մեկը։ Ստարտափը հայտնել է, որ շարունակելու է զարգացնել լուծումներն այս ուղղությամբ։

Anthropic-ը հիմնադրվել է 2021 թվականին OpenAI-ի նախկին աշխատակիցների կողմից։ Ընկերության մշակած Claude 3 AI մոդելները նախատեսված են կոդ գրելու եւ տեքստային մշակումների համար։

2025 թվականի փետրվարի վերջին WSJ-ն հաղորդել էր, որ Anthropic-ը պատրաստվում է նոր ներդրումներ ներգրավել։ WSJ, Bloomberg եւ FT տվյալներով՝ ընկերությունը նախապես ցանկանում էր ներգրավել $2 մլրդ՝ $60 մլրդ գնահատմամբ։ 2024 թվականին Anthropic-ը գնահատվում էր $18 մլրդ։