Picsart-ի համահիմնադիր Միքայել Վարդանյանը հայտնել է, որ Picsart-ի AI Avatars-ը կինտեգրվի Deutsche Telekom-ի առաջիկա AI հեռախոսում։
Deutsche Telekom-ի նոր AI հեռախոսը կօգնի ավտոմատացնել առօրյա գործառույթները՝ դիզայն, էլ․ նամակներ, թարգմանություն եւ այլն։ Picsart-ի AI Avatars-ը հասանելի կլինի Եվրոպայի 48 միլիոնից ավելի օգտատիրոջ համար։ Ավելին, Picsart-ը միանում է Google Cloud AI-ին, ElevenLabs-ին եւ Perplexity-ին՝ այս նոր սերնդի AI փորձառությունը ձեւավորելու համար։
Deutsche Telekom-ի AI-ով օժտված հեռախոսի մասին մանրամասները հասանելի են այստեղ։