13:05 | 21.02.25 | Նորություններ | 1015

    Deep Origin-ի DO Challenge 2025-ի գրանցումը բաց է

    Մարտի 22-ին կանցկացվի DeepOrigin-ի DO Challenge 2025-ը, որը 10-ժամյա AI-ով կառավարվող մոլեկուլային մոդելավորման մրցույթ է։

    Մրցույթը հնարավորություն կտա փորձարկել խնդիրների լուծման, ստեղծագործական եւ թիմային աշխատանքի հմտությունները։ Կարող եք աշխատել ինքնուրույն կամ թիմով (1-4 հոգի), լուծել իրական խնդիրներ՝ սահմանափակ ռեսուրսներով։

    Մրցանակային ֆոնդը $6,000 է։ Կարող են դիմել ՀԾ/ծրագրավորման փորձ ունեցող մասնակիցներ։ Քիմիայի գիտելիքները պարտադիր չեն։ Հարկավոր է բերել սեփական նոթբուքը։

    Նախագրանցման վերջնաժամկետը մարտի 16-ն է։ Ավելին իմանալու եւ դիմելու համար այցելեք այստեղ։