12:51 | 19.02.25 | Նորություններ | 695

    OpenAI-ի նախկին տեխնիկական տնօրեն Միրա Մուրատին հիմնել է իր AI ստարտափը

    OpenAI-ի նախկին տեխնիկական տնօրեն Միրա Մուրատին հայտարարել է իր AI ստարտափի՝ Thinking Machines Lab-ի գործարկման մասին։

    Thinking Machines Lab-ը կենտրոնանալու է այնպիսի գործիքների մշակման վրա, որոնք «ստիպում են AI-ն աշխատել մարդկանց յուրահատուկ կարիքների եւ նպատակների համար», գրում է TechCrunch-ը։

    OpenAI-ի նախկին տեխնիկական տնօրեն Միրա Մուրատին դարձել է ստարտափի գործադիր տնօրենը։ OpenAI-ի համահիմնադիր Ջոն Շուլմանը գլխավոր գիտնական է, իսկ OpenAI-ի նախկին փոխնախագահ Բարեթ Զոֆը՝ տեխնիկական տնօրենը:

    Ստարտափի կայքում ասվում է, որ իր թիմը ներառում է գիտնականներ եւ մշակողներ, ովքեր աշխատել են ChatGPT, Character AI եւ Mistral, ինչպես նաեւ բաց կոդով նախագծերի PyTorch, OpenAI Gym, Fairseq եւ Segment Anything ծրագրերում:

    Reuters-ի աղբյուրը 2024-ի աշնանը հայտնել է, որ ստարտափը բանակցություններ է վարում մինչեւ 100 միլիոն դոլար ներդրում ստանալու շուրջ, սակայն վերջնական գործարքի գումար չի որոշվել։

    Իր X էջում Մուրատին գրել է, որ Thinking Machines Lab-ը նախատեսված է երեք գործողություն կատարելու համար՝ օգնել մարդկանց հարմարեցնել AI համակարգերն իրենց հատուկ կարիքներին, ստեղծել «ամուր հիմք» ավելի ընդունակ AI համակարգեր ստեղծելու համար եւ խթանել «բաց գիտության մշակույթը», որն օգնում է ամբողջ ոլորտին հասկանալ եւ բարելավել այս համակարգերը:

    Մուրատին եւ Զոֆը լքել են OpenAI-ը 2024 թվականի սեպտեմբերին, իսկ Շուլմանը հեռացել է նույն տարվա օգոստոսին՝ միանալու Anthropic-ին։ Այժմ նա միացել է Մուրատիի թիմին։