Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը շարունակում է ընդլայնվել Գերմանիայում` տեխնոլոգիաների եւ դիզայնի ոլորտներում նորարար կրթական մոդելը հասանելի դարձնելով ավելի շատ պատանիների:
Գերմանիայում արդեն գործող Բեռլինի ու Մանհայմի կենտրոններին օրեր առաջ պաշտոնապես միացել է Թումո Հիրշայդը:
Թումո Հիրշայդ կենտրոն ամեն շաբաթ կարող է հաճախել 500 ուսանող, որոնցից 200-ը հենց առաջին օրվանից արդեն միացել է ծրագրավորման, անիմացիայի, նկարչության, ռոբոտաշինության, եռաչափ մոդելավորման, խաղերի ստեղծման, լուսանկարչության եւ ֆիլմերի ստեղծման ոլորտներն առաջարկող ծրագրին։
Կենտրոնը ֆինանսավորվել է Գերմանիայի կրթության եւ հետազոտությունների նախարարության եւ KfW բանկի կողմից։ Այն գտնվում է MINT-Zentrum Hirschaid կենտրոնի տարածքում:
Առաջիկայում Գերմանիայում 3 նոր կենտրոն կբացվի Լյուդենշայդ, Զաարբրյուքեն եւ Էսսեն քաղաքներում։