12:30 | 03.02.25 | Նորություններ | 1787

OpenAI-ը ներկայացրել է Deep Research ֆունկցիան ChatGPT-ում

OpenAI-ը ներկայացրել է Deep Research ռեժիմը ChatGPT-ում, որը թույլ է տալիս ինքնուրույն հետազոտություններ կատարել ցանկացած թեմայով:

Ընկերությունում նշել են, որ պետք է նկարագրել առաջադրանքը եւ անհրաժեշտության դեպքում կցել ֆայլեր, իսկ չատբոտը կգտնի, կվերլուծի եւ կամփոփի «հարյուրավոր աղբյուրներից» ստացված տեղեկությունները «վերլուծաբան-հետազոտողների մակարդակով»: Այս ռեժիմում ChatGPT-ն աշխատում է o3 մոդելի տարբերակով:

AI-ն ամբողջությամբ նկարագրում է իր բոլոր քայլերը, ինչպես նաեւ մեջբերում է աղբյուրները եւ գրում է հետազոտության ամփոփագիրը: Անհրաժեշտության դեպքում կարող եք փոփոխություններ կատարել, ներառյալ նոր ֆայլեր ավելացնելը:

Յուրաքանչյուր ուսումնասիրություն տեւում է հինգ րոպեից մինչեւ կես ժամ: Երբ այն ավարտվի, օգտվողը կստանա ծանուցում: Արդյունքը կներկայացվի որպես տեքստային հաշվետվություն. հետագայում դրան կավելացվեն պատկերներ, աղյուսակներ եւ տվյալների վիզուալիզացիայի այլ եղանակներ։

Խորը հետազոտության ռեժիմը պահանջում է «բարձր հաշվողական հզորություն», հետեւաբար հասանելի է միայն Pro բաժանորդներին ամսական $200-ով, բայց սահմանափակվում է ամսական 100 հարցումով: Ավելի ուշ, $20-ով Plus-ի բաժանորդները կկարողանան կիրառել ամսական «սահմանափակ ռեժիմով»: