imID-ն հայտարարում է Team Telecom Armenia-ի, Ucom-ի եւ Viva-ի կողմից նորարարական eSIM Mobile ID-ի լուծման գործարկման մասին:
Նպատակ ունենալով հեշտացնել քաղաքացիների՝ առցանց նույնականացման եւ էլեկտրոնային ստորագրության ակտիվացման գործընթացը՝ առաջիկայում կգործարկվի eSIM Mobile ID-ն։ Մինչ այդ Mobile ID-ն հնարավոր էր ակտիվացնել ցանկացած օպերատորի ֆիզիկական SIM քարտով՝ մոտենալով սպասարկման գրասենյակներ։
eSIM Mobile ID-ն զգալի թռիչք է Հայաստանի թվային առաջխաղացման մեջ՝ հնարավորություն տալով անհատներին եւ բիզնեսներին անվտանգ եւ անխափան շփվել թվային աշխարհի հետ: Այս ծառայությունը նախատեսված է հեշտացնելու եւ անվտանգ դարձնելու առցանց նույնականացումը եւ էլեկտրոնային ստորագրությունների ստացումը: Քաղաքացիները կարող են ստանալ իրենց eSIM Mobile ID-ն մարտի 29-ից՝ այցելելով հեռահաղորդակցության օպերատորի ցանկացած մասնաճյուղ իրենց նույնականացման քարտով:
Այս նշաձողն արտացոլում է imID-ի խորհրդի` Team Telecom Armenia-ի, Ucom-ի, Viva-ի, ինչպես նաեւ 10 բանկերի միասնական ներդրումը նորարարության եւ հասանելիության մեջ՝ Հայաստանը համապատասխանեցնելով համաշխարհային թվային չափանիշներին: