10:00 | 31.01.25 | Նորություններ | 1353
Հունվարի 20-22-ը Ֆիրա Բարսելոնա Գրան Վիայում տեղի է ունեցել ICE Barcelona-ն, որի շրջանակում ներկայացվել են ոլորտի վերջին նորարարություններն ու նախորդ տարվա կարեւոր ձեռքբերումները։ Միջոցառման երեք օրվա ընթացքում Էքսպոյի տարածք է այցելել ավելի քան 80 000 հյուր աշխարհի տարբեր անկյուններից։
Fastex-ը, Web3 փոխակերպման համատեքստում, ներկայացրել է խաղային ոլորտի համար նախատեսված մի շարք առաջատար պրոդուկտներ եւ լուծումներ։ Բլոկչեյնը որպես ծառայություն (BaaS) լուծումն աջակցում է նախագծերին՝ իրականացնել բլոկչեյն տեխնոլոգիաներ ինտեգրացիան ավելի սահուն եւ հեշտ տարբերակով։ Վերջերս Fastex-ը ներկայացրել է նաեւ White Label կրիպտո փոխանակման հարթակի լուծումը, որը թույլ է տալիս ընկերություններին ստեղծել եւ կառավարել իրենց սեփական փոխանակման հարթակները եւ ինտեգրել կրիպտոակտիվներ։
Նշյալ բոլոր ծառայությունների կողքին Fatex էկոհամակարգը ներկայացնում է Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Pay վճարային համակարգը, Fastex Wallet-ը, YoHealth-ը, YoCerebrum-ը, ftNFT հարթակը, AKNEYE նախագիծը եւ Bahamut բլոկչեյնը՝ FTN հիմնական կրիպտոակտիվով։
Fastex-ի բիզնեսի զարգացման գծով տնօրեն Արմեն Բաղդասարյանը խոսել է Fastex Exchange-ի Աֆիլիեյթ ծրագրի մասին, որը գործարկվել է մի քանի օր առաջ։ Ծրագրին կարող են միանալ գործընկերներ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս։
Միջոցառման շրջանակում նշվել է FTN կրիպտոակտիվի երկրորդ տարեդարձը։ FTN-ն սպառողական թոքեն է, որը Bahamut բլոկչեյնի հիմնական կրիպտոակտիվն է: FTN-ի շուկայական կապիտալի ցուցանիշը 1.65 մլրդ դոլար է։
Այս պահին Bahamut բլոկչեյնի վրա կա FTN-ի սեփականատեր հանդիսացող (holder) 6,5 մլն գրանցված դրամապանակի հասցե։ Նախորդ երկու տարվա ընթացքում FTN-ը հասցրել է ցուցակվել ավելի քան 16 կրիպտո փոխանակման հարթակում եւ ինտեգրվել է 10-ից ավելի վճարային համակարգերում։ Կրիպտոակտիվը կիրառվում է նաեւ մի շարք DeFi (ապակենտրոնացված ֆինանսներ) հարթակներում, ինչպիսին են՝ Ortak, Lolik, Mutuari եւ YoHealth հավելվածը։