16:20 | 30.01.25 | Նորություններ | 9313

UNLIM Basic. անսահմանափակ ինտերնետ՝ 3500 դրամով

Viva-ն մշակել է «UNLIM Basic» սակագնային պլանը, որպեսզի բաժանորդներն այլեւս չմտածեն ծախսվող ՄԲ-երի մասին եւ օգտվեն ինտերնետից առանց սահմանափակումների:

Viva-ի «UNLIM Basic» սակագնային պլանը բոլոր նրանց համար է, ովքեր ինտերնետը գերադասում են զանգերից:

«Մեր բաժանորդներն օրեցօր ավելի քիչ են օգտվում ավանդական ձայնային ծառայություններից եւ նախընտրում են ինտերնետը հաղորդակցության ու շփման համար։ Այս միտումը շարունակվում է արդեն մի քանի տարի, եւ մենք մշտապես արձագանքում ենք նմանատիպ փոփոխություններին՝ ներկայացնելով նորարար լուծումներ: Viva-ն առաջարկում է «Unlim Basic» սակագնային պլանը, որը նրանց համար է, ովքեր ինտերնետը գերադասում են զանգերից: Սա լավագույն ընտրությունն է նրանց համար, ովքեր կարեւորում են հարմարավետ, հասանելի եւ ազատ հաղորդակցությունը թվային դարաշրջանում»,- ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

«UNLIM Basic» սակագնային պլանը նախատեսված է առավելապես ինտերնետի միջոցով շփումը նախընտրող կանխավճարային եւ հետվճարային բաժանորդների համար:

Սակագնային պլանը ներառում է՝

•    անսահմանափակ ինտերնետ
•    200 րոպե խոսելաժամանակ՝ Viva-ի ցանցի ներսում, ՀՀ բոլոր օպերատորների, ՄՏՍ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի եւ Հնդկաստանի ցանցեր զանգերի համար, ինչպես նաեւ 300 SMS՝ դեպի ՀՀ բջջային ցանցեր
•    հիմնական րոպեների փաթեթը սպառելուց հետո 10 000 ներցանցային րոպե խոսելաժամանակ:

Սակագնային պլանի արժեքը 3500 դրամ է՝ կանխավճարային բաժանորդների դեպքում՝ 30 օրվա, իսկ հետվճարայինների՝օրացուցային 1 ամսվա համար:

Կանխավճարային տարբերակն ակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել *208*3500# հրահանգը, իսկ հետվճարայինը՝ «Արագ» ծառայությամբ (*198*3500#) կամ այցելելով Viva-ի սպասարկման կենտրոն։