16:06 | 31.01.25 | Նորություններ | 1307

Փետրվարի 14-15-ին կանցկացվի Գիտուժ համաժողովը

Փետրվարի 14-15-ին տեղի կունենա «Գիտություն եւ տեխնոլոգիա. Դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» թեմայով Գիտուժի համաժողովը։

Դրա նպատակն է տարբեր բնագավառների մասնագետների եւ շահագրգիռ կողմերի հետ միասին քննարկել Հայաստանի մարտահրավերներին դիմակայելու հնարավորությունները`տեխնոլոգիաների եւ ֆորմալ, բնական, հումանիտար եւ հասարակական գիտությունների ստեղծած արդյունքների միջոցով։

Համաժողովի օրակարգին եւ խոսնակների մասին տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ։ Մուտքն ազատ է՝ պարտադիր գրանցումով։