Team Telecom Armenia-ն արդեն երկրորդ անգամ միացել է Համահայկական ձմեռային խաղերին որպես հովանավոր։
Ջերմուկը պատրաստվում է հյուրընկալել համահայկական ամենամասշտաբային սպորտային իրադարձության՝ Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ավելի քան 1300 մարզիկի աշխարհի 19 երկրից։
«Համահայկական ձմեռային խաղերին աջակցությունը մեզ համար ավելին է, քան պարզապես գործընկերությունը։ Սպորտի միջոցով մենք ստեղծում ենք կամուրջ՝ նպաստելով Հայաստանի ու սփյուռքի հազարավոր հայերի համախմբմանը, նոր կապերի ստեղծմանն ու համագործակցությանը»,- նշել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
Մրցաշարերը կանցկացվեն փետրվարի 1-ից 7-ը։ Լավագույնի կոչմանն արժանանալու համար մարզիկները կպայքարեն հոկեյի, դահուկավազքի, լեռնադահուկային սպորտի ու սնոուբորդի, շախմատի, ինչպես նաեւ սպորտային պարերի եւ ձնամարտի մարզաձեւերում:
Համահայկական խաղերն անցկացվում են օլիմպիական սկզբունքով՝ 4 տարին մեկ անգամ։ Առաջին անգամ Համահայկական խաղերն անցկացվել է 1999 թվականին` Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման նպատակով: