17:34 | 29.01.25 | Նորություններ | 1379

Հայտնի են 2024-ի ՏՏ խոշոր հարկատուները

Modex-ի տվյալներով՝ 2024 թվականի 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել է 80 ՏՏ ընկերություն, որոնք պետբյուջեի համար ապահովել են 84.4 մլրդ դրամի եկամուտ, ինչը 452 մլն դրամով ավելի շատ է, քան 2023 թվականի ցանկում ներառված ՏՏ ընկերությունների վճարած հարկերը։

1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված ՏՏ ընկերությունները միասին 2024թ-ին ապահովել են ՊԵԿ-ի կողմից վերահսկվող եկամուտների 3.5%-ը։

80 ՏՏ ընկերություն միասին վճարել է 12 մլրդ դրամի շահութահարկ, որի գծով առաջատար Synopsys Armenia ընկերությունը ապահովել է վճարված շահութահարկի 11.6%-ը (1․4 մլրդ դրամ)։

ՏՏ ոլորտի 20 ամենախոշոր հարկատուներից 9-ի դեպքում վճարած հարկերը նվազել են․ անկումը խոշոր է հատկապես Veeam Armenia ընկերության դեպքում, ընդ որում՝ պայմանավորված գերազանցապես եկամտային հարկի նվազմամբ։

Յուրաքանչյուր ընկերության գծով հարկերը հաշվարկվել են որպես պետբյուջե ընկերությունից վճարված ընդհանուր գումարների եւ ԱԱՀ, ակցիզային հարկի մասով միասնական հաշիվ վերադարձված գումարների տարբերություն։