Թումո լաբերի ուղղորդված ինքնուսուցման ծրագիրը տեխնոլոգիական ոլորտի կրթական ուղեցույց է, որը ուսանողներին եւ երիտասարդ մասնագետներին տրամադրում է շուկայի պահանջներին համապատասխան հմտություններ։
Հնարավոր է ընտրել ինքնուսուցման ծրագրի երեք ուղղություններից մեկը՝ Python, մեքենայական ուսուցում կամ JavaScript։ Ծրագիրը թույլ է տալիս ինքնուրույն կազմել դասացուցակն ու սովորել անհատական ռիթմով՝ զրոյից կամ լրացնելով ունեցած գիտելիքների պաշարը։
Մոդուլների յուրաքանչյուր մակարդակի վերջում գիտելիքները փոքր նախագծերի միջոցով կստուգվեն, որոնք վերանայում են ինչպես ծրագրի մասնակիցները, այնպես էլ Թումո լաբերի ծրագրավորման ավագ մասնագետները։
Ծրագիրը հաջողությամբ ավարտելուց հետո հնարավոր է բացահայտել եւ մասնակցել ՏՏ ընկերությունների հետ Թումո լաբերի գործնական նախագծերին։
Թումո լաբերի ուղղորդված ինքնուսուցման ծրագրին անվճար է, դրան կարող է միանալ 18 տարին լրացած յուրաքանչյուր անձ: Տեւողությունը 6-ից 12 ամիս է, լեզուն` անգլերեն։
Դիմելու վերջնաժամկետը մինչեւ փետրվարի 24-ն է, հայտադիմումը լրացնել կարող եք այստեղ։
Թումո լաբերը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։