15:53 | 25.01.25 | Նորություններ | 9803

Viva. 5G ինտերնետը` ռոումինգում

Viva-ն իր բաժանորդներին առաջարկում է ևս մեկ հնարավորություն` 5G ինտերնետը ռոումինգում։ Ծառայությունը գործում է շուրջ 30 երկրում, այդ թվում՝ ընկերության բաժանորդների շրջանում ամենասիրված ուղղություններ դարձած Իտալիայում, Գերմանիայում, Հունաստանում, Վրաստանում, Չերնոգորիայում և Իսպանիայում։

Այժմ արտերկիր մեկնելիս՝ բաժանորդները կարող են օգտագործել աշխարհում ամենաարագ անլար տեխնոլոգիան և մի շարք երկրներում զգալ գերարագ բջջային ինտերնետի առավելությունները՝ առանց SIM-քարտը փոխելու:

«Բջջային կապի շատ բաժանորդներ ցանկանում են օգտվել 5G առաջադեմ ծառայության հնարավորություններից, անկախ նրանից, թե որտեղ են։ 5G ռոումինգի շնորհիվ, Viva-ի բաժանորդները կկարողանան ոչ միայն մնալ կապի մեջ, այլև օգտվել 5G ցանցի բոլոր առավելություններից՝ բովանդակության ակնթարթային ներբեռնումից, բարելավված որակով տեսազանգերի հնարավորությունից՝ առանց հեռարձակումների ժամանակ ձայնի և պատկերի նվազագույն հապաղման: Մեր հաճախորդները կկարողանան օգտվել ինտերնետից առավել հարմար և արագ տարբերակով։ Վստահ ենք, որ 5G ռոումինգի շնորհիվ մեր հաճախորդների ճանապարհորդությունները կդառնան էլ ավելի հաճելի և հարմարավետ, իսկ կապը՝ ավելի հուսալի»,- ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։


Viva-ն իր բաժանորդներին առաջարկում է «ՎՈՅԱԺ» ինտերնետ ռոումինգի ծառայությունը 1  կամ 30 օր ակտիվացման հնարավորությամբ: Ակտիվացումը՝ «My Viva» հավելվածի և USSD-ի միջոցով։ Բացի դրանից՝ հավելվածի առցանց չաթի միջոցով ճանապարհորդության ամբողջ ընթացքում կարելի է ստանալ լիարժեք աջակցություն: Viva-ն գնահատում է բոլորի ժամանակը և ձգտում ճանապարհորդության պլանավորումը դարձնել հնարավորինս պարզ և հարմարավետ: «My Viva» հավելվածը կարող եք ներբեռնել Google Play-ից կամ Apple Store-ից:

Viva-ի՝ «Զվարթնոց» օդանավակայանի սպասարկման սրահի աշխատակիցները նույնպես կարող են օգնել Ձեզ ռոումինգի ակտիվացման հարցում։

Վերջում մի քանի խորհուրդ Viva-ից՝ ռոումինգի ընթացքում մեգաբայթերը խնայելու և գերվճարումներից խուսափելու համար.

•    Ներբեռնե՛ք «My Viva» հավելվածը,
•    ճամփորդելուց առաջ անջատեք ավտոմատ թարմացումները և սինխրոնացումները․ հավելվածների ավտոմատ թարմացումները շատ ինտերնետ են սպառում:
•    նախքան Ձեր ճանապարհորդությունը մտածե՛ք, թե ինչ ծառայություններից եք օգտվելու և նախապե՛ս ներբեռնեք բոլոր անհրաժեշտ հավելվածները. քարտեզներ, աուդիո ուղեցույցներ, հյուրանոցների և ավիատոմսերի ամրագրման ծառայություններ, փոխարժեքի հաշվիչ, տաքսի ծառայություն: