11:39 | 20.01.25 | Նորություններ | 1082

TikTok-ը վերադառնում է ԱՄՆ

TikTok-ը X-ում հայտարարել է, որ ԱՄՆ-ում գործառնությունների վերականգնման գործընթացում է «ենթակա ծառայություններ մատուցողների հետ համաձայնությամբ»:

Որոշ օգտատերերի արդեն հասանելի է ծառայությանը։ Հավելվածը դեռ չի վերադարձվել Apple եւ Google խանութներ։

Հայտարարության մեջ ընկերությունը շնորհակալություն է հայտնել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին «պարզություն եւ հավաստիացում» տրամադրելու համար:


Մինչ այդ Թրամփը Truth Social-ում հայտարարել էր, որ 2025 թվականի հունվարի 20-ին երդմնակալությունից հետո կհետաձգի ԱՄՆ-ում TikTok-ն արգելող օրենքի ուժի մեջ մտնելը։ Հրամանագիրը երաշխավորում է, որ ընկերությունների համար ծառայությունը չարգելափակելու հետեւանք չի լինի։

Ընկերությունը հավելել է, որ «կաշխատի Թրամփի հետ երկարաժամկետ լուծման վրա, որը կպահի TikTok-ը ԱՄՆ-ում»:

TechCrunch-ը նշում է, որ ծառայությունն արգելափակվել է երկրում 12 ժամից մի փոքր ավելի։ Հավելվածն անհասանելի է դարձել ամերիկյան App Store-ում եւ Google Play-ում: Օգտատերերը ծանուցումներ են ստացել ծառայությունից օգտվելու անհնարինության մասին։

ԱՄՆ-ում TikTok-ի հարկադիր վաճառքի կամ արգելքի մասին օրենքը ստորագրվել է Ջո Բայդենի կողմից 2024 թվականի ապրիլին։ Դեկտեմբերին ԱՄՆ վերաքննիչ դատարանը հաստատել է օրենքը, TikTok-ը բողոքարկել է Գերագույն դատարան, սակայն ոչ մի փոփոխություն: Օրենքն ուժի մեջ է մտել 2025 թվականի հունվարի 19-ից։ Ընկերություններին սպառնում են տուգանքներ՝ հավելվածն ԱՄՆ-ում տարածելու համար։