16:48 | 23.12.24 | Նորություններ | 214
Ucom-ը վերաբացել է Արշակունյաց 34 հասցեում՝ Երեւան մոլում գտնվող Ucom վաճառքի եւ սպասարկման վերանորոգված կենտրոնը։
Սպասարկման կենտրոնը գործելու է երկուշաբթիից կիրակի 10։00-ից 22։00-ը։ Վաճառքի եւ սպասարկման նորացված կենտրոնում բաժանորդները կարող են օգտվել ընկերության ֆիքսված, բջջային եւ ինտերնետ ծառայություններից, ստանալ խորհրդատվություն, ձեռք բերել հայտնի բրենդերի սմարթֆոններ, ականջակալներ, բարձրախոսներ, խելացի ժամացույցներ, Wi-Fi սարքեր, պլանշետներ եւ այլ սարքավորումներ։
Դեկտեմբերի 20-ից մինչեւ հունվարի 3-ն ընկած ժամանակահատվածում միայն Երեւան մոլում գտնվող Ucom վաճառքի եւ սպասարկման կենտրոնից ցանկացած սմարթֆոն գնելու դեպքում բաժանորդն իր ընտրությամբ կստանա ականջակալ (Earphones Accesstyle Tornado ANC), կամ արտաքին մարտկոց (AWEI Power bank 10000 mAh P105K) եւ Level Up 2000 կանխավճարային փաթեթ գեղեցիկ համարով՝ առաջին ամիսն անվճար ու 100 ԳԲ ինտերնետ 6 ամսվա ընթացքում օգտագործելու հնարավորությամբ։
«Մենք որպես հաճախորդամետ ընկերություն միշտ ձգտում ենք մեր բաժանորդներին տրամադրել լավագույն որակի ծառայություններ, բայց միեւնույն ժամանակ չենք մոռանում, որ մեր սիրելի բաժանորդները նաեւ արժանի են սպասարկում ստանալ լավագույն պայմաններում։ Հուսով եմ սա ավելի հաճելի կդարձնի մեր բաժանորդների համար ամանորյա գնումները՝ հիանալի ակցիայի հետ միասին։ Շնորհավորում եմ բոլորի տոները եւ խոստանում եմ, որ սրանով մեր բարելավումները չեն ավարտվելու եւ մենք բոլոր ուղղություններով շարունակելու ենք ակտիվ զարգացումը», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Ucom-ը Հայաստանում ունի 75 վաճառքի եւ սպասարկման կենտրոն, որից 24-ը՝ Երեւանում։