15:13 | 23.12.24 | Նորություններ | 102

Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը

InterContinental Ras Al Khaimah-ում Fastex-ի նախաձեռնությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ մեկ հարկի տակ համախմբելով Web3 առաջնորդներին, նորարարական գաղափարներով հետաքրքվողներին եւ ոլորտի փորձագետներին։

Fastex-ից հայտնում են, որ միջոցառման հիմնական նպատակը բլոկչեյն տեխնոլոգիաների եւ դրա փոխակերպող ներուժի բացահայտումը եւ ինտեգրացիան էր Միջին Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում, որտեղ մեծ արագությամբ զարգանում է թվային աշխարհը։ Harmony Meetup VI-ի մի քանի օրվա ընթացքում ներկայացվել են ոլորտային կարեւոր թեմաներ, բացահայտվել արդյունավետ գործակցության հնարավորություններ, անդրադարձ է կատարվել ապակենտրոնացված ֆինանսների ապագային, թվային ինքնությանը եւ բլոկչեյն նորարարություններին, տեղի են ունեցել ուշագրավ պանելային քննարկումներ՝ ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ։

Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը կիսվել է Fastex-ի վերջին ձեռբերումներով, այդ թվում՝ PoSA կոնսենսուսային ալգորիթմի թողարկմամբ, որն իր հերթին ապահովում է Բահամուտ ցանցի կայունությունն ու անվտանգությունը. «Harmony Meetup VI-ն արտացոլում է մեր նվիրումը՝ ստեղծելու հարմարավետ Web3 էկոհամակարգ։ Մենք նպատակաուղղված ենք ստեղծել զարգացող հարթակ, որը կբացահայտի ապակենտրոնացված ֆինանսների ընձեռած հնարավորությունները»։

«Բլոկչեյնի ներուժը․ ռազմավարական առաջնորդությունն օրենսդրական կարգավորումների, տվյալների պահպանման եւ նորարարության» թեմայով պանելային քննարկումը վարել է CoinDesk-ի լրագրող Ջեֆֆ Ուիլսերը։ Մասնակցել են ոլորտի առաջատար ներկայացուցիչներ, այդ թվում՝ Միջին Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում Zodia Custody-ի վաճառքների գծով ղեկավար Ջերի Աֆենտակիսը, Novo Capital-ի ներկայացուցիչ Թիմ Չենը, iAdvisory-ի հիմնադիր Կառլ Թլայսը, Dubai Blockchain Centre-ի տեխնոլոգիական գծով տնօրեն Իգոր Արխիպենկոն եւ Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը։

Novo Capital-ի ներկայացուցիչ Թիմ Չենն անդրադարձել է տարածաշրջանի վերջին միտումներին. «Մերձավոր Արեւելքում այս պահին ակտիվ ընթանում է թվային ակտիվների թոքենիզացիան։ Ի տարբերություն ԱՄՆ-ում կամ այլ տարածաշրջաններում կայուն քոինների արժեքների` ԱՄԷ-ում դրանք ավելի ցածր են։ Սա բլոկչեյն ոլորտում հիանալի ներդրում է առաջիկա 5 տարվա կտրվածքով»:

Պանելային քննարկումների ժամանակ Web3 մասնագետներն անդրադարձել են օրենսդրական կարգավորումների, տվյալների պահպանման, անվտանգության մեխանիզմների, իրավական ոլորտում գործունեություն ծավալելու առանձնահատկություններին, զարգացող միջավայր ստեղծելու մեխանիզմների մշակման գործընթացներին, ինչպես նաեւ ապակենտրոնացված միջավայրում թվային ինքնության, խաղային եւ NFT ոլորտի վերջին միտումների հետ դրանք միավորելու հնարավորություններին։