10:42 | 19.11.24 | Նորություններ | 1212

ServiceTitan-ը ներկայացրել է IPO հայտ

Հայ հիմնադիրներ ունեցող ServiceTitan-ը ներկայացրել է բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO) հայտ ԱՄՆ Արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովին (SEC)։

Ընկերությունը պլանավորում է իր բաժնետոմսերը ցուցակագրել Nasdaq Global Select Market հարթակում՝ «TTAN» սիմվոլով։

ServiceTitan-ը 2012 թվականին հիմնադրել են Արա Մահդեսյանը եւ Վահե Կուզոյանը։ Այն Կալիֆորնիայում գործող ամպային հարթակ է, որը մասնագիտացած է առեւտրային բիզնեսների, հատկապես ջեռուցման, օդափոխության, ջրամատակարարման եւ էլեկտրական ծառայությունների ոլորտում գործող կապալառուների համար ծրագրային լուծումներ տրամադրելու մեջ։

ServiceTitan-ը, որի արժեքը 2021 թվականի ֆինանսավորման փուլից հետո գնահատվել է 9.5 միլիարդ դոլար, ունի ավելի քան 12,000 հաճախորդ եւ ավելի քան 3500 աշխատակից Գլենդելում, Ատլանտայում եւ Երեւանում։