16:17 | 15.11.24 | Նորություններ | 1213

Gemini չատբոտը հասանելի է App Store-ում

Google-ի Gemini հավելվածն iPhone-ի համար հասանելի է դարձել App Store-ում։

Անվճար հավելվածը պարզ է, այն ունի ընդամենը մեկ չատ պատուհան եւ նախորդ զրույցների ցանկը։ Օգտատերերը կարող են հարցեր ուղղել բոտին տեքստի, ձայնի կամ տեսախցիկի միջոցով, այն կտրամադրի պատասխաններ։ Հավելվածն իր էությամբ նույնն է, ինչ Gemini բաժինը Google հավելվածում կամ Gemini կայքը բրաուզերում բացելու ժամանակ։

Gemini հավելվածն ունի նոր գործառույթ՝ Gemini Live: Սա բոտի ավելի ինտերակտիվ եւ խոսակցական ռեժիմն է, որը նման է ChatGPT-ի ձայնային ռեժիմին։ Gemini Live-ը մի քանի շաբաթ հասանելի է Android սարքերում, բայց առաջին անգամ այն կարող են օգտագործել նաեւ iPhone-ի օգտատերերը։ Live ռեժիմն օգտագործելիս այն ցուցադրվում է թե՛ iPhone-ի Dynamic Island-ում, թե՛ կողպման էկրանին։

Ինչպես Siri-ի այլընտրանք բոլոր չաթբոտերը, Gemini-ն ունի լուրջ սահմանափակումներ iPhone-ում։ Այն չի կարող փոխել կարգավորումները կամ հասանելիություն ստանալ այլ հավելվածներին։ Այն, սակայն, կարող է օգտագործել Google-ի այլ հավելվածներ, ինչը Gemini-ի մեծ առավելությունն է։ Օրինակ, կարող եք խնդրել Gemini-ին երաժշտություն միացնել եւ այն կբացի YouTube Music-ը։ Կարող եք ուղղություններ հարցնել եւ այն ձեզ կհղի Google Maps: Սա փոքր ակնարկ է՝ ինչ է ցանկանում դառնալ Gemini-ն Android-ում եւ ինչի է Apple-ը ձգտում Siri-ի միջոցով օգտագործել AI-ն, որպեսզի հեռախոսի բոլոր ֆունկցիաները ավելի ինտերակտիվ եւ հասանելի դառնան։