10:37 | 16.09.24 | Նորություններ | 1521
Հայաստանի web3 համայնքը՝ ի դեմս Արտյոմ Հարությունյանի, Վարդան Խաչատրյանի, Արամ Քոչարյանի, Սիփան Վարդանյանի, Արամ Ջիվանյանի, սեպտեմբերի 18-19-ը Սինգապուրում կմասնակցի TOKEN2049 համաժողովին։
Այս համաշխարհային իրադարձությանը որպես մասնակից ներկա կգտնվի 20 հազարից ավելի մարդ, 7000-ից ավելի ընկերություն եւ 300-ից ավելի բանախոս։
«Ուրախ ենք Հայաստանը ներկայացնել նման մասշտաբային միջոցառման շրջանակում։ Վստահ ենք, որ միջոցառման շնորհիվ շատ հետաքրքիր արդյունքներ կունենանք, եւ կհաստատվեն կարեւոր կապեր՝ ի նպաստ Հայաստանի Web3 համայնքի զարգացման։ Նմանատիպ միջոցառումները կարեւոր են նաեւ նոր գիտելիքների փոխանակման տեսանկյունից, եւ առավել քան վստահ եմ, որ TOKEN2049 -ը մեզ կզարմացնի»,- նշել է Web3 Հայաստան շահույթ չհետապնդող հիմնադրամի համահիմնադիր Արտյոմ Հարությունյանը։
Համաժողովին ելույթներով հանդես կգան Google-ի, Microsoft-ի, OpenAI-ի, Alibaba-ի, Binance-ի, Paypal-ի, Solana-ի ներկայացուցիչները:
10:33 | 18.09.24 | Հոդվածներ
Ucom-ը ներսից. Երեւակայությունը, շուկայի զարկերակն ու պրոդուկտների թիմը