11:01 | 16.09.24 | Նորություններ | 5180

ROG Zephyrus G16. հզոր խաղային նոթբուք AMD պլատֆորմի վրա

2024 թվականի իդեալական խաղային նոթբուքը պետք է համատեղի հզոր պրոցեսորն ու գրաֆիկական քարտը, ինչպես նաեւ լինի շարժական։ Բացի դրանից, մեր օրերին պահանջները զգալիորեն փոխվել են, հատկապես արհեստական բանականության հավելվածների դեպքում:

Հզոր սարքն այժմ ոչ միայն պետք է ապահովի խաղերի գերազանց արտադրողականությունը, այլեւ աջակցի պահանջկոտ հավելվածներին: Սա կարեւոր է ինչպես գեյմերների, այնպես էլ մասնագետների համար, որոնք աշխատում են մեդիա բովանդակության, ծրագրավորման կամ գրաֆիկական դիզայնի հետ:

ASUS-ը թարմացրել է իր խաղային ֆլագմաններից ROG Zephyrus G16-ը՝ ներկայացնելով ավելի շարժական սարք, որը լիովին համապատասխանում է այս պահանջներին: GA605 մոդելում արտադրողներն առաջարկում են նոր պրոցեսոր, պրեմիում նյութեր եւ նորագույն տեխնոլոգիաներ, ինչը այն դարձնում է ունիվերսալ լուծում ցանկացած առաջադրանքի համար։

Կոմպակտ դիզայն եւ բարձրակարգ նյութեր

2024 թվականի ROG Zephyrus G16 (GA605) դիզայնը պահպանում է նախորդ մոդելի նուրբ մինիմալիզմը, բայց արտադրողներն ավելացրել են մի քանի կարեւոր դետալ: Ինչպես նախկինում, կորպուսը պատրաստված է դիմացկուն ալյումինե համաձուլվածքից, որը սարքին տալիս է ամրություն եւ հուսալիություն։ Մոխրագույն կամ սպիտակ փայլատ ծածկույթն ընդգծում է նոթբուքի պրեմիում որակը:

Անկյունագծային լուսադիոդային լուսավորությունը՝ «կայծակը», ուշագրավ դետալ է, որը մոդելին խաղային սարքի տեսք է հաղորդում։ Օգտատերերը կարող են փոխել լույսի գույնը, ավելացնել դինամիկ էֆեկտներ՝ յուրաքանչյուր սարքին տալով անհատական տեսք:

Չնայած 1,49 սմ հաստությանը եւ 1,85 կգ քաշին՝ նոթբուքը շարունակում է մնալ հզոր գործիք, որը համատեղում է մինիմալիզմը եւ բարձր տեխնոլոգիաները: Այն նաեւ հագեցած է 90 Վտ/ժ մարտկոցով։

AMD պրոցեսոր

Նոր ROG Zephyrus G16-ը (GA605) հագեցած է հզոր AMD Ryzen AI 9 HX 370 պրոցեսորով: Այսպիսով, ASUS-ն օգտատերերին ընտրության հնարավորություն է տալիս. ROG Zephyrus մոդելներից մեկն ունի Intel պրոցեսոր (GU605), իսկ այս հոդվածում դիտարկվող մոդելը՝ GA605-ը, 12 միջուկով եւ 24 հոսքով AMD պրոցեսոր։

Սա իրական AI համակարգիչ է՝ բազմաբնույթ առաջադրանքների եւ ռեսուրսներ պահանջող հավելվածների հետ աշխատելու համար: Ներկառուցված AI աջակցությունը AMD Ryzen AI տեխնոլոգիայով ոչ միայն բարելավում է արտադրողականությունը, այլեւ արագացնում է տեսանյութերի մշակումը, բարելավում տեսանյութերի որակը եւ ավտոմատ կադրավորումը:

AMD Ryzen AI XDNA 2 պրոցեսորն ի վիճակի է մշակել մինչեւ 50 TOPS՝ ապահովելով անհավատալի արագություն AI առաջադրանքներ կատարելիս: Խաղերի համար այս պրոցեսորը նույնպես իդեալական լուծում է, քանի որ թույլ է տալիս գործարկել ամենավերջին խաղերը՝ բարձր դետալիզացիայով եւ արագ արձագանքով։

Առաջադեմ գրաֆիկա


Գեյմերները լավ գիտեն են՝ որքան հզոր է GPU-ն, այնքան խաղն ավելի լավ պատկեր է ստանում եւ ավելի սահուն է աշխատում: Այս նոթբուքի գրաֆիկական հզորությունը սնուցվում է NVIDIA GeForce RTX 4070-ով: Հզոր գրաֆիկական քարտն ապահովում է խաղերի բարձր արտադրողականություն՝ աջակցելով առաջադեմ տեխնոլոգիաներին, ինչպիսիք են ճառագայթների հետագծումը եւ DLSS 3-ը, որը զգալիորեն բարելավում են պատկերի որակը եւ ավելացնում կադրերի քանակը մեկ վայրկյանում:

Ճառագայթների հետագծման միջոցով գեյմերները ստանում են իրական լուսային եւ ստվերային էֆեկտներ՝ ավելի շատ խորասուզվելով խաղի մեջ: DLSS 3 տեխնոլոգիան օգտագործում է արհեստական բանականությունը պատկերների արդիականացման համար՝ թույլ տալով ավելի շատ բարձրացնել կետայնությունը եւ դետալիզացիան՝ կրկնապատկելով կադրերի արագությունը ավելի քան 500 խաղում: Մեկ այլ Reflex տեխնոլոգիան բարելավում է մրցակցային խաղերում վերահսկողության արձագանքը:

Բացի դրանից, GeForce RTX 4070 գրաֆիկական քարտը իդեալական է ստեղծագործական առաջադրանքների համար: Ստեղծագործական հավելվածների համար ստեղծված NVIDIA Studio հարթակը արագացնում է աշխատանքը լուսանկարների ու տեսանյութերի խմբագրման եւ 3D մոդելավորման ծրագրերում:

Ընդհանուր առմամբ, Zephyrus G16-ն ապահովում է 402 TOPS-ի համակցված տեղական AI արտադրողականություն, որը թույլ է տալիս միաժամանակ մի քանի AI հավելված գործարկել: GeForce RTX 40 սերիայի գրաֆիկական քարտերը կտրուկ արագացնում են գեներատիվ AI-ի եւ նեյրոնային ցանցի վրա հիմնված գործիքների հետ աշխատանքը: Այս տեխնոլոգիաներն արդեն ակտիվորեն կիրառվում են տարբեր ծրագրերում եւ ավելի լայնորեն կկիրառվեն Windows հավելվածների թարմացված տարբերակներում։ Նպատակն է խնայել օգտատերերի ժամանակը՝ ավտոմատացնելով սովորական եւ միապաղաղ առաջադրանքները:

OLED դիսփլեյը

Zephyrus G16-ն առաջին ROG խաղային նոթբուքն է, որն ունի OLED էկրան: 2.5K կետայնությամբ եւ 240 Հց թարմացման արագությամբ ROG Nebula-ի էկրանը բացառիկ հստակություն եւ դետալիզացիա է ապահովում արագ տեմպով խաղերի ժամանակ:

OLED տեխնոլոգիայի հիմնական առավելություններից մեկը գունային իդեալական փոխանցումն է եւ 1,000,000:1 ցայտագունության հարաբերակցությունը: Յուրաքանչյուր OLED պիքսել առանձին է կառավարվում՝ սեւ գույնի խոր երանգներ եւ վառ լուսավորություն ստանալու համար: Սա զգալիորեն բարելավում է խաղի տեսարանների ընկալումը, հատկապես վատ լուսավորության դեպքում, երբ կարեւոր է նկատել ցանկացած մանրուք, օրինակ՝ թաքնված թշնամուն կամ թակարդը։

Մուլտիմեդիա մասնագետների համար Zephyrus G16 էկրանը նաեւ առաջարկում է DCI-P3 գունային տարածության 100% ծածկույթ եւ 1-ից պակաս գունային ճշգրտություն Delta-E: Սա նշանակում է, որ էկրանը ցուցադրում է հնարավորինս ճշգրիտ եւ հարուստ գույներ:

Ընդամենը 0,2 մվ արձագանքման շնորհիվ խուսափում ենք շարժվող օբյեկտների մշուշումից, ինչի շնորհիվ խաղը դառնում է ավելի հարթ եւ իրատեսական: Անկասկած, այս էկրանի շնորհիվ սարքը կարող եք օգտագործել ոչ միայն խաղերի, այլեւ գրաֆիկայի եւ վիդեո հետ աշխատելիս։
Ստեղնաշար եւ թաչփադ:

Ավելի փոքր չափերից բացի, արտադրողները նաեւ թարմացրել են Zephyrus G16 նոթբուքի ստեղնաշարը եւ թաչփադը (2023 թվականի Zephyrus G16 մոդելի հետ համեմատ): Ստեղները 12%-ով ավելի մեծ են: Ստեղնաշարը նաեւ դիմացկուն է. ստեղները նախատեսված են 20 միլիոն հպման համար։ Սա նշանակում է, որ ստեղնաշարը երկար կծառայի նույնիսկ ինտենսիվ օգտագործման դեպքում:

Թաչփադը 37%-ով ավելի մեծ է, քան նախորդ մոդելներում՝ խաղերում եւ հավելվածներում ավելի լավ կառավարում ապահովելու նպատակով:

Նոթբուքը նաեւ հագեցած է մի շարք պորտերով, ներառյալ USB-C-ն, HDMI 2.1-ը, USB4-ը, աուդիո միակցիչը, SD հիշողության քարտի սլոթը, ASUS Slim Power Jack-ը։ Այսինքն՝ սարքն ունի բոլոր պորտերը արտաքին սարքերը միացնելու համար:
Հովացման համակարգ

Նման հզոր բաղադրիչներով նոթբուքի համար հովացման համակարգը կարեւոր դեր է խաղում: Zephyrus G 16-ը (GA605) ունի նորարար ինտեգրված հովացման համակարգ, որը բաղկացած է երեք ArcFlow 2 օդափոխիչից: Երկու օդափոխիչ օգտագործվում է բաղադրիչներից ջերմությունը ցրելու համար, մինչդեռ հավելյալ երրորդ օդափոխիչը հղում է տաք օդը GPU-ից եւ այլ բաղադրիչներից դեպի ռադիատորներ եւ կորպուսից դուրս։ Հովացման համակարգը ներառում է նաեւ հեղուկ մետաղյա ջերմային ինտերֆեյս կենտրոնական պրոցեսորի համար, որն ավելի արդյունավետ է ջերմային մածուկի համեմատ։

Ամփոփում

ROG Zephyrus G16 GA605-ը կոմպակտ է եւ հզոր: Միեւնույն ժամանակ սարքը համալրված է առաջադեմ NVIDIA® GeForce RTX™ 4070 գրաֆիկական քարտով, որն աջակցում է AI հավելվածների եւ ավելացնում է արտադրողականությունը խաղերում:

Zephyrus-ը տարբերվում է այլ մոդելներից հետեւյալ պարամետրերով.

•    բարձր արտադրողականություն եւ էներգաարդյունավետություն ապահովող AMD պրոցեսոր,
•    նոթբուքը ավելի թեթեւ է եւ կոմպակտ՝ գերազանց ստեղնաշարով եւ մեծ թաչփադով,
•    նոր հովացմամբ համակարգ, որն ապահովում է օպտիմալ արտադրողականություն նույնիսկ ինտենսիվ ծանրաբեռնվածության դեպքում,
•    բարձրորակ OLED ROG Nebula դիսփլեյ:

Այսպիսով, եթե ցանկանում եք նոթբուք գնել խաղալու, սովորելու, աշխատելու կամ ստեղծագործելու համար, ապա Zephyrus G16-ը լավ տարբերակ է: Առաջադեմ AI հնարավորություններով եւ հզոր արտադրողականությունով սարքը կօգնի ձեզ բացահայտել ստեղծագործելու ներուժը, ավելի արագ կատարել ուսումնական առաջադրանքները եւ ապահովել անհրաժեշտ հարմարավետություն DLSS 3-ի եւ Reflex-ի շնորհիվ, որպեսզի կարողանաք խորասուզվել նոր խաղերի մեջ:

Zephyrus G16-ը RTX 4070-ը տարբերվում է անզուգական տեխնոլոգիաների եւ հնարավորությունների շնորհիվ եւ լավագույն ընտրությունն է ցանկացած բարդ առաջադրանք կատարելու համար: