17:44 | 03.09.24 | Նորություններ | 1931

Հայաստանում Plug and Play աքսելերատորն ընդունում է հայտեր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ դրամաշնորհային մրցույթի հաղթող «Plug and Play Germany GmbH»-ի համատեղ «Աքսելերացիոն ծրագրի» մասնակցության հայտադիմումների ընդունման փուլը մեկնարկել է:

26-շաբաթյա աքսելերացիոն ծրագիրը նախատեսված Հայաստանում գործող ՏՏ ոլորտի սկսնակ ընկերությունների համար:

Այս շաբաթների ընթացքում ընկերություններին կտրամադրվեն խորհրդատվական ծառայություններ, կարողությունների զարգացման, բիզնեսի զարգացման եւ գործարար կապերի հաստատման օժանդակում, նորարարության աջակցություն եւ անհատական մենտորություն:

Ծրագիրը բացառիկ հնարավորություն է հայաստանյան բոլոր այն սկսնակ տեխնոլոգիական ստարտափների համար, որոնք նպատակ ունեն զարգանալու, ներգրավելու վենչուրային կապիտալ ներդրումներ եւ ամրապնդելու իրենց ներկայությունը համաշխարհային շուկաներում։

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 7-ն է: Ծրագրի մանրամասներին ծանոթանալ եւ դիմել կարող եք այստեղ։

Plug and Play Tech Center-ն աշխարհում բարձր հեղինակություն վայելող նորարարական հարթակ է եւ ստարտափ աքսելերատոր, որի գլխամասը գտնվում է Սիլիկոնյան հովտում: Այն կապում է ստարտափներին, կորպորացիաներին եւ ներդրողներին՝ խթանելու տեխնոլոգիական առաջընթացը եւ բիզնեսի աճը: