11:00 | 03.09.24 | Նորություններ | 6691

ProArt P16․ 2024 թվականի նորույթ կոնտենտ ստեղծողների համար

Ո՞ր նոթբուքն ընտրել գրաֆիկայի եւ վիդեո խմբագրման համար 2024 թվականին: Մեծ մրցակցության պայմաններում դժվար է ընտրել այնպիսի մոդել, որը կհամատեղի փոքր չափսերը եւ առավելագույն արտադրողականությունը՝ նոթբուքը որպես պորտատիվ ստուդիա օգտագործելու նպատակով:

Շուկայի լավագույն տարբերակներից մեկը կարող է դառնալ 2024 թվականի նոր արտադրանքը՝ ASUS ապրանքանիշի ProArt P16-ը: Այս սարքը նախատեսված է խստապահանջ օգտատերերի համար, որոնք պահանջում են առավելագույն արտադրողականություն:

Բնութագրերի շարքում կարելի է նշել ստեղծագործական առաջադրանքներ կատարելու համար հիմնական առավելությունները.

●    հզոր կոնֆիգուրացիա՝ NVIDIA GeForce RTX 4070 գրաֆիկական քարտով,
●    AMD Ryzen AI 9 HX 370 12 միջուկային պրոցեսոր,
●    բարձրորակ OLED էկրան՝ հստակ գույներով,
●    սարքերի միացան համար ինտերֆեյսների լայն ընտրություն,
●    AI հավելվածները։

Եկեք վերլուծենք ASUS-ի նոր մոդելը՝ հասկանալու, թե արդյոք ProArt P16-ը կարող է լիարժեք օգնական լինել գրաֆիկայի, 3D մոդելավորման եւ վիդեո խմբագրման հետ աշխատելու դեպքում:

Որքանո՞վ է ProArt P16-ը հարմար գրասենյակից դուրս աշխատելիս

Բարակ մետաղական կորպուսով ProArt P16-ը կշռում է ընդամենը 1,85 կգ՝ 14,9 մմ հաստությամբ: Այն հեշտությամբ կարելի է տեղադրել ուսապարկի կամ պայուսակի մեջ։ Անոդացման գործընթացի արդյունքում ստացված սեւ գույնի կորպուսը սարքին էլեգանտ եւ պրոֆեսիոնալ տեսք է տալիս։ Ավելին, դրա վրա մատնահետքերն անտեսանելի են: Դիզայնը լակոնիկ է՝ առանց լրացուցիչ դիզայներական լուծումների։

Էկրանի կրունկի մտածված դիզայնն ապահովում է էկրանի անվտանգ ֆիքսումը եւ բարելավված հովացումը: Եվ, վերջապես, ստեղծագործ անհատների համար, որոնք հաճախ են ճանապարհորդում եւ սովոր չեն աշխատել գրասենյակում. այն ունի 90 Վտ/ժ հզորությամբ մարտկոց։ Արտադրողները խոստանում են մինչեւ 20 ժամ աշխատանք առանց վերալիցքավորման: Նույնիսկ եթե նոթբուքի մարտկոցը սկսում է «նստել», արագ լիցքավորման գործառույթը թույլ է տալիս վերականգնել լիցքավորումը մինչեւ 60% ընդամենը 49 րոպեում։

Լիցքավորման համար օգտագործվում է Type-C ձեւաչափով USB 3.2-ը: Արտաքին սարքերի հետ հարմարավետ աշխատանքի համար այն համալրված է լիարժեք չափսի HDMI միակցիչով, աուդիո միակցիչով, 2 USB-A պորտով եւ բարձր արագությամբ SD Express քարտ ռիդերով:

OLED էկրանի առանձնահատկությունները

Եթե դուք զբաղվում եք գրաֆիկայով կամ տեսանյութերի խմագրումով, ապա չպետք է խնայեք էկրանի վրա: Բոլոր տեխնիկական բնութագրերը, ինչպիսիք են գունային ճշգրտությունը, կետայնությունը, արձագանքման արագությունը եւ ցայտագունության մակարդակը, անչափ կարեւոր են:

ASUS մոդելները միշտ հագեցած են բարձրորակ էկրաններով: Չնայած փոքր չափսերին՝ էկրանի բնութագրերը զարմացնում են․ 16 դյույմանոց սենսորային էկրան՝ 4K կետայնությունով։ OLED էկրանն ապահովում է պատկերի բացառիկ որակ՝ 100% DCI-P3 գունային գամմայով:

Pantone Validated հավաստագիրն ապահովում է գունային ճշգրտությունը, ինչը հատկապես կարեւոր է դիզայներների համար, որոնք պետք է տեսնեն յուրաքանչյուր երանգ առավելագույն ճշգրտությամբ: Կոնտրաստի բարձր մակարդակի եւ 550 կդ/մ² առավելագույն պայծառության դեպքում մուգ էկրանին մոխրագույն բծեր չեն լինի, իսկ սեւի երանգներն իսկապես սեւ են երեւում:

Բացի Lumina OLED էկրանների արդեն հայտնի բնութագրերից, ASUS-ը ներկայացնում է նոր տեխնոլոգիաներ։ Օրինակ՝ ASUS Splendid հավելվածը, որը թույլ է տալիս փոխել էկրանի գունային գամման՝ կախված առաջադրանքից (sRGB-ից մինչեւ DCI-P3 եւ հակառակը):

Պայծառ լույսի կամ բավարար լուսավորության բացակայության դեպքում էկրանը հարմարվում է պայմաններին եւ ավտոմատ կերպով փոխում շրջակա լույսի պայծառությունն ու գունային ջերմաստիճանը:

Արտադրողականություն եւ գրաֆիկա


Ստեղծագործական առաջադրանքների համար բարձր ճշգրտության ցուցադրման հետ մեկտեղ կարեւոր է ընտրել մեծ քանակությամբ միջուկներով պրոցեսոր, որը նախատեսված է բազմաբնույթ առաջադրանքների համար եւ ապահովում է կայուն աշխատանք բարդ ծրագրերում: Այս համատեքստում AMD Ryzen AI 9 HX 370 պրոցեսորը դառնում է իսկական օգնական գրաֆիկայի, ֆոտո եւ վիդեո բովանդակության հեղինակների համար։ Այս հզոր չիպն ապահովում է բարձր արտադրողականություն, քանի որ հագեցած է 12 միջուկով եւ մինչեւ 5,1 ԳՀց տակտային հաճախականությամբ։ Այն հագեցած է 50 TOPS նեյրոնային պրոցեսորով՝ արհեստական բանականության վրա աշխատող ծրագրերի համար։

Եվ, իհարկե, ProArt P16-ի գրաֆիկական հզորության բանալին է NVIDIA GeForce RTX 4070 գրաֆիկական քարտը, որի օգնությամբ կարող եք վայելել անհավատալի AI կատարումը մինչեւ 321 TOPS, ինչը զգալիորեն բարելավում է աշխատանքը AI հավելվածներում:

Բացի դրանից, դիզայներների եւ խմբագիրների համար շատ կարեւոր է օպերատիվ հիշողության ծավալը․ այն պետք է լինի առնվազն 16 ԳԲ: Այս նոթբուքը ունի 32 ԳԲ կամ 64 ԳԲ LPDDR5X-7500 հիշողություն պլատայի վրա: Խոշոր նախագծերի հետ աշխատելու համար սարքը հագեցած է մինչեւ 2 ՏԲ հզորությամբ գերարագ SSD կուտակիչով։

AI օգնականը կօգնի ստեղծագործել

ASUS-ն առաջարկում է մի շարք ստեղծագործական AI հավելվածներ, որոնք հեշտացնում են ձեր աշխատանքը եւ բացում նոր հնարավորություններ: Մեծ ծավալի ֆայլերի հետ գործ ունեցողների համար (առանց դրա անհնար է պատկերացնել որեւէ տեսախմբագրի կամ լուսանկարչի նոթբուք), ASUS-ն առաջարկում է StoryCube-ը։ Այս հավելվածն օգնում է արագ գտնել, բեռնել, արտահանել եւ պահեստավորել լուսանկարներ եւ տեսանյութեր ինչպես ամպային, այնպես էլ տեղական պահեստում:

Եվս մեկ նորույթ՝ MuseTree-ին, որն առանց ինտերնետ կապի AI-ի միջոցով պատկերներ է ստեղծում: Այս գործիքի միջոցով կարող եք կյանքի կոչել ձեր ստեղծագործական գաղափարները: MuseTree-ն աջակցում է ոչ միայն տեքստի մուտքագրմանը, այլ նույնիսկ աշխատում է ձեռքով արված էսքիզների հետ:

Նոր ProArt P16-ում տեղադրված է ProArt Creator Hub-ը, որը սարքի բնութագրերի մոնիտորինգի կենտրոնն է: Մեկ հանգույցում կարող եք կարգավորել գույները, օդափոխիչների աշխատանքը կամ կառավարել աշխատանքը WorkSmart-ի եւ Performance Optimization-ի միջոցով:

Մեկ այլ բացառիկ հավելվածը ASUS DialPad-ն է՝ հատուկ ստեղծագործական հավելվածներում պարամետրերը կառավարելու գործիքը: Կարգավորիչը գտնվում է թաչփադի ձախ կողմում եւ աշխատում է հավելվածների լայն շրջանակի հետ: Դրան կարելի է հեշտությամբ հարմարեցնել եւ ավելացնել այնպիսի պարամետրեր, որոնք անհրաժեշտ են կառավարել կոնկրետ նախագծի վրա աշխատելիս:

Այստեղ նաեւ տեղադրված են անվտանգությունը եւ աուդիո որակն ապահովող AI հավելվածներ: Օրինակ՝ կա էկրանի ադապտիվ մթություն գործառույթ, որը միանում է, երբ չեք նայում էկրանին, կամ ավտոմատ արգելափակման գործառույթը, որը գործարկվում է, երբ օգտատերը հեռանում է սարքից: ASUS AI Noise Cancellation-ը պատասխանատու է զանգերի եւ վիդեոկոնֆերանսների ժամանակ աղմուկի խելացի նվազեցման համար:

Windows-ի հետագա թարմացումներով մեկտեղ օպերացիոն համակարգը կթարմացվի մինչեւ Copilot+ PC մակարդակ: Թարմացումը թույլ կտա օգտվել AI-ի օգնությամբ աշխատող մի շարք գործառույթներից, ինչպիսիք են Recall խելացի որոնումը, Cocreator-ի նկարչական օգնականը եւ այլն:

Եվ, վերջապես, նոթբուքի վրա տեղադրված Copilot ստեղը նախատեսված է Microsoft-ի AI օգնականին ակնթարթորեն կանչելու համար:

Հովացման համակարգ

Կարեւոր է, որ վիդեո, 3D մոդելավորման կամ այլ ինտենսիվ հաշվարկներ կատարելիս նոթբուքը պահպանի առավելագույն արտադրողականությունը՝ առանց գերտաքացման: ProArt P16-ի վրա տեղադրված է հովացման բարդ համակարգ, որն առանցքային դեր է խաղում բարդ առաջադրանքներ կատարելու ժամանակ սարքի կայուն եւ երկարատեւ աշխատանքն ապահովելու համար: Այն օգտագործում է նորագույն տեխնոլոգիա, որը նման է ROG պրեմիում շարքի խաղային նոթբուքերի վրա տեղադրված համակարգին: Այսպիսով, այն ներառում է Thermal Grizzly հեղուկ մետաղական ջերմային ինտերֆեյսից, փոշու զտիչներից եւ երեք օդափոխիչներից բաղկացած համակարգ՝ ավելացված օդի հոսքով:

Thermal Grizzly հեղուկ մետաղական ջերմային միջերեսի օգտագործումը զգալիորեն բարելավում է ջերմության ցրման արդյունավետությունը: Ավելի քիչ ռեսուրս պահանջող գործընթացների համար նոթբուքն ապահովում է «0 դԲ» անաղմուկ ռեժիմ:

Ամփոփում

ASUS-ը ստեղծագործող մասնագետներին առաջարկում է ոչ միայն հզոր նոթբուք, այլ՝ ամբողջական շարժական ստուդիա: ProArt P16-ն ապահովում է փոքր կորպուսում բարձր արտադրողականության բոլոր հնարավորությունները եւ, ամենակարեւորը, 16 դյույմանոց OLED էկրան՝ բարձր ճշգրիտ գունային վերարտադրմամբ եւ պատկերի խելացի կարգավորումներով:

Ավելին, ProArt P16 պրոցեսորի շնորհիվ ստանում եք ծրագրերի կայուն աշխատանք եւ ռենդերինգի բարձր արագություն, ինչը հատկապես կարեւոր է բարդ առաջադրանքներ կատարելիս: Մեծ բոնուս․ ստեղծագործական AI հավելվածներ՝ աշխատանքային գործընթացը արագացնելու եւ օպտիմալացնելու նպատակով:

Այս ամենը ProArt P16-ը դարձնում է անփոխարինելի գործիք անընդհատ շարժման մեջ գտնվող օգտատերերի համար, որոնք նախընտրում են պորտատիվ սարք, բայց չեն ցանկանում զոհաբերել էկրանի որակն ու արտադրողականությունը: