15:03 | 30.08.24 | Նորություններ | 10195
Viva-ն իրականացնում է «Viva University» կրթական ծրագիրն արդեն 9 տարի անընդմեջ։
Ուսանողները ստանում են բիզնեսի կառավարման նախնական գիտելիքներ, հաճախորդի հետ հաղորդակցվելու, նրա կարիքներն ու ցանկությունները հասկանալու ու առաջարկ ներկայացնելու հմտություններ:
Ուսանողները ստանում են մասնագիտական գիտելիքներ՝ հեռահաղորդակցային ընկերության գործունեության տարբեր ոլորտներում, ինչպես նաեւ տիրապետում են գործիքների՝ աշխատաշուկայում իրենց ներկայացնելու, հետագայում իրենց տեղը գտնելու հարցում: «Viva University» կրթական ծրագրի մասնակիցները վճարվում են պրակտիկայի ընթացքում:
Վաճառքի ու բաժանորդների սպասարկման ոլորտներում ներգրավված 37 ուսանող Viva-ի սպասարկման տարբեր, այդ թվում՝ մարզային կենտրոններում, ծանոթացել է գործընկերային հաղորդակցման հմտություններին, բացահայտել միջֆունկցիոնալ հարաբերությունների ու թիմային աշխատանքի կարեւորությունը:
Ծրագրի մասնակիցներին աջակցել են ընկերության փորձառու մասնագետները: Ուսանողների հերթական խումբը նույնպես հաջողությամբ ավարտել է «Viva University» կրթական ծրագրի երկամսյա դասընթացը: Ուսանողների անցած ճանապարհն ու ստացած փորձառությունը փաստող ավարտական հավաստագրերը նրանց առավելություն կտան աշխատաշուկա մտնելիս:
«Հաջողելու ճանապարհը պետք է սկսել կրթվելով, փորձ ու արդյունավետ հաղորդակցման հմտություններ ձեռք բերելով: Ծրագրի ընթացքում դուք ավելի հստակ եք պատկերացրել աշխատակից-հաճախորդ, աշխատակից-գործընկեր եւ աշխատակից-ղեկավար հարաբերություններն ու ձեռք բերել դրանք բարձր մակարդակի պահելու հմտություններ: Viva-ն ձեզ փոխանցել է տարիների փորձառություն, արժեհամակարգ, ապրանքատեսակներն ու ծառայություններն ըստ կարիքների առաջարկելու կարողություն, եւ արդյունավետ հաղորդակցմանն առնչվող գիտելիք: Այն, ինչ ստացել եք այստեղ, կօգնի ավելի հստակ պատկերացնել աշխատաշուկան, լինել պահանջված մասնագետ եւ լավագույն արդյունք գրանցել մասնագիտական ոլորտում: Ձգտեք կիրառել ու կատարելագործել ձեր ստացած գիտելիքները»,-ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:
Ծրագրի շրջանավարտները մասնակցել են նաեւ «Դեպի աշխատաշուկա» դասընթացին, որի ընթացքում ծանոթացել են ռեզյումե կազմելու, հարցազրույցի պատրաստվելու եւ հաջողելու գաղտնիքներին: Ի դեպ, խումբը հաջողությամբ է կատարել նաեւ իր առջեւ դրված մեկ այլ հանձնարարություն. «Արհեստական բանականությունը հեռահաղորդակցության մեջ» թեմայով փորձնական հետազոտություն է անցկացրել եւ ներկայացրել դրա արդյունքները:
Գործունեության հիմնական ուղղություններին զուգահեռ՝ հեռահաղորդակցության շուկայում առաջատարի դիրք զբաղեցնող ընկերությունը պատասխանատու մոտեցում է դրսեւորում երկրի եւ հասարակության նկատմամբ: Ինը տարվա կտրվածքով նախագծի շրջանավարտներից 112-ը համալրել է Viva-ի աշխատակիցների շարքերը: Երկամսյա դասընթացներն իրականացվել են Viva-ի՝ բաժանորդների սպասարկման եւ մարդկային ռեսուրսների վարչությունների համատեղ ջանքերով: