12:13 | 27.08.24 | Նորություններ | 1522

Telegram-ի ներբեռնումները կտրուկ աճել են App Store-ում

Ֆրանսիայում, որտեղ կալանավորվել է Telegram-ի հիմնադիրը, հավելվածը բարձրացել է սոցիալական ցանցերի առաջին տեղն, ինչպես նաեւ ընդհանուր ցուցակում երրորդը, հաղորդում է TechCrunch-ը։

Ամերիկյան App Store-ում ծառայությունը կարճ ժամանակով հայտնվել է սոցցանցերի ցուցակի երկրորդ տեղում՝ հետագայում իջնելով երրորդ հորիզոնական։ Այն բարձրացել է մինչեւ տասներորդ տեղը լավագույն հավելվածների աղյուսակում, թեեւ 2024 թվականի օգոստոսի 23-ին՝ ձերբակալությունից մեկ օր առաջ, այն գտնվում էր միայն 18-րդ հորիզոնականում։ Ներբեռնումների թիվն աճել է միջինը 4%-ով, ըստ Sensor Tower-ի վերլուծաբանների։

TechCrunch-ը կարծում է, որ մեսենջերը ներբեռնվել է նորությունների  հետաքրքրությունից դրդված եւ ի նշան աջակցության։

Պավել Դուրովը ձերբակալվել է 2024 թվականի օգոստոսի 24-ին Փարիզում։ Կալանավորման ժամկետը երկարացվել է մինչեւ օգոստոսի 28-ը։

Օգոստոսի 26-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Telegram-ի հիմնադրի ձերբակալությունը «քաղաքական դրդապատճառներ չունի»։ Նա կալանավորվել է «դատական հետաքննության» շրջանակում։

Նույն օրը Ֆրանսիայի դատախազությունը բացահայտել է գործի մանրամասները, որում ներգրավված է Դուրովը։ Առաջադրվել է 12 մեղադրանք, որոնց թվում են իրավապահ մարմիններին տեղեկատվություն փոխանցելուց հրաժարվելը, խարդախության մեղսակցությունը, թմրամիջոցների տարածումը, մանկական պոռնոգրաֆիա պահելը եւ փողերի լվացումը: