13:13 | 02.08.24 | Նորություններ | 10432

Viva-ի հետ անսահմանափակ ինտերնետն ավելի մատչելի է դարձել

Viva-ի «UNLIM» սակագնային պլանը ընկերության բաժանորդներին ինտերնետից անսահմանափակ օգտվելու հնարավորություն է տալիս։  

Այսօր «UNLIM» հետվճարային սակագնային պլանն ընկերության բաժանորդների համար դարձել է ավելի մատչելի՝ ամսական ընդամենը 3900 դրամ` նախկին 4500 դրամի փոխարեն։

««UNLIM»Viva-ի ամենապահանջված սակագնային պլաններից է, եւ այն Հայաստանում բեկումնային դարձավ շուկայում անսահմանափակ ինտերնետի հասանելիության առումով։ Հաշվի առնելով սակագնային պլանի հանդեպ բաժանորդների մեծ հետաքրքրությունը՝ Viva-ն որոշեց իր բաժանորդների համար «UNLIM» հետվճարային սակագնային պլանը դարձնել է՛լ ավելի հասանելի, որպեսզի նրանք կարողանան ազատորեն շփվել, դիտել տեսանյութեր, լսել երաժշտություն եւ կարդալ նորություններ՝ առավել շահավետ պայմաններով: Մեզ միշտ հաջողվել է հաճելիորեն զարմացնել հաճախորդներին», - ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

Viva-ն ներկայացրել է այն հավելվածները, որտեղ «UNLIM» հետվճարային սակագնային պլանից օգտվողներն առավել շատ ժամանակ են անցկացնում:

Առաջին տեղում YouTube-ն է, որին հաջորդում է Instagram-ը։ Facebook-յան օգտատերերն ինտերնետի ծավալի օգտագործման ցուցանիշով երրորդ տեղում են, իսկ TikTok-ի երկրպագուները՝ չորրորդ։ Հնգյակը եզրափակում են Telegram-յան օգտատերերը։

photo © Viva


«UNLIM»-ը մեծամասամբ նախընտրում են միջին տարիքի բաժանորդները, մասնավորապես՝ 25-34 եւ 35-44 տարիքային խմբի բաժանորդները: 18-24 տարիքային խմբի բաժանորդները սպառում են 30%-ով ավելի շատ ինտերնետ, քան մյուս տարիքային խմբերում ընդգրկվածները:

photo © Viva


Հետաքրքրական է նաեւ, որ այս սակագնային պլանում բաժանորդների 65 տոկոսը տղամարդ է:

photo © Viva


Անսահմանափակ ինտերնետից բացի, հետվճարային «UNLIM»-ը ներառում է 900 րոպե խոսելաժամանակ՝ ցանցի ներսում, դեպի ՀՀ ցանցեր, ԱՄՆ, Կանադա, Հնդկաստան, ինչպես նաեւ ՄՏՍ Ռուսաստան, եւ 450 SMS հաղորդագրություն դեպի ՀՀ բջջային ցանցեր ուղարկելու հնարավորություն։

Ավելի մանրամասն՝ Viva-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում: