12:12 | 02.08.24 | Նորություններ | 1449

Թուրքիան արգելափակել է Instagram-ը

Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների տեղական կարգավորիչը հայտարարել է, որ Թուրքիայում փակվել է Instagram-ի մուտքը։

Որոշումը հրապարակվել է օգոստոսի 2-ին Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի տեղական մարմնի պաշտոնական կայքում։ Ինչ պայմաններով է արգելափակվել Instagram-ը, չի նշվում։

Reuters-ը եւ Bloomberg-ը հայտնում են, որ արգելափակման պատճառը սոցիալական ցանցի կողմից քաղաքական հրապարակումների գրաքննությունն է։ Instagram-ը չի մեկնաբանել իրավիճակը։

Instagram-ը Ռուսաստանում արգելափակված է դեռեւս 2022 թվականից՝ Ռոսկոմնադզորի նախաձեռնությամբ։ Միեւնույն ժամանակ, դրա սեփականատեր Meta-ն ներառված է ծայրահեղական կազմակերպությունների ցանկում։