17:58 | 30.07.24 | Նորություններ | 1366
Fastex էկոհամակարգն այս տարի նույնպես իր ակտիվ մասնակցությունը ցուցաբերել է Seaside Startup Summit 2024-ին՝ որպես միջոցառման գլխավոր գործընկեր: Այս նախաձեռնության հետ համագործակցությունն սկիզբ է առել դեռ 2019 թվականից:
«Որպես արագ զարգացող Web3 էկոհամակարգ՝ Fastex-ը մշտապես կարեւորում է նորարական գաղափարների, նախագծերի եւ առաջատար տեխնոլոգիաների կիրառումը եւ զարգացումը։ Հենց այդ նպատակով այս տարի եւս աջակցում ենք տարածաշրջանում ՏՏ ոլորտի ամենամասշտաբային իրադարձությանը՝ Seaside Startup Summit-ին», - նշել է Ֆասթեքսի համահիմնադիր Ռոման Բադալյանը:
Միջոցառման օրերին մասնակիցների ուշադրությունը գրավել են Fastex-ի եւ AKNEYE-ի կողմից կազմակերպված տեղեկատվական հանդիպումները:
Հուլիսի 24-ին տեղի ունեցած Fastex 14-րդ տեղեկատվական հանդիպման ընթացքում որպես խոսնակ հանդես են եկել Fastex-ի վճարումների բաժնի ղեկավար Մերի Միրիջանյանը եւ պրոդուկտի պատասխանատու Դիանա Պարտիզպանյանը:
Խոսնակները ներկայացրել են Fastex թվային եւ ֆիզիկական քարտերը, որոնք արդեն հասանելի են եւ հնարավորություն են տալիս օնլայն եւ օֆլայն տարբերակով իրականացնել վճարումներ ամբողջ աշխարհում՝ քարտերը կրիպտոարժույթներով լիցքավորելու դեպքում:
Ներկայացվել են նաեւ Bahamut հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի շրջանակում հաջողությամբ ֆինանսական աջակցություն ստացած եւ արդեն գործող ստարտափային DeFi նախագծերը, ինչպիսիք են Mutuari-ն, Lolik-ը եւ SilkSwap-ը:
Բահամուտ հիմնադրամն ակտիվորեն շարունակում է իր գործունեությունը՝ օգնելով ստարտափ նախագծերին կառուցել իրենց բիզնեսը Web3 տիրույթում, մասնավորապես՝ Բահամուտ բլոկչեյնում:
Ֆասթեքսի տեղեկատվական հանդիպման շրջանակում մասնագետները զրուցել են դեռեւս SSS19-ում Ֆասթեքսի կողմից ֆինանսավորում ստացած ստարտափ նախագծերից մեկի՝ ForestBerg-ի համահիմնադիր Ալբերտ Ամիրբեկյանի հետ:
ԱՏ տեխնոլոգիաների եւ հեռավար զոնդավորման օգնությամբ տարբեր ինժեներական լուծումներ տրամադրող ForestBerg-ը Ֆասթեքսի կողմից ստացած 10.000 FTN դրամաշնորհն ուղղել է գեոդեզիական դրոնի եւ այլ սարքավորումների ձեռքբերմանը:
Հուլիսի 25-ին AKNEYE-ն իր հերթին Ֆասթեքսի տաղավարում պանելային քննարկում է նախաձեռնել տեղեկատվական հանդիպման շրջանակում: Քննարկման մասնակիցներն էին հայազգի արտիստներ Գարեգգինը եւ Սարկո Մենեն եւ Վրաստանից ժամանած Մակո Լոմաձեն:
Արտիստները պատմել են AKNEYE-ի հետ գործակցության, առաջիկա նախագծերի, Վենետիկի AKNEYE ֆիջիթալ տարածքում իրենց փորձառության եւ գաղափարների մասին:
Միջոցառումը եզրափակվել է ստարտափներին մրցանակներ հանձնելու արարողությամբ, որի ընթացքում Ֆասթեքս էկոհամակարգի համահիմնադիր Ռոման Բադալյանը մրցանակը հանձնել է «Հովիվ» ստարտափ նախաձեռնությանը, որն արհեստական բանականության միջոցով նորարարական լուծումներ է առաջարկում գյուղատնտեսության եւ անասնապահության ոլորտներում գործող կազմակերպություններին: