14:16 | 26.07.24 | Նորություններ | 1286

OpenAI-ը ներկայացրել է SearchGPT որոնման համակարգը

OpenAI-ը հայտարարել է, որ թեստավորում է SearchGPT՝ արհեստական բանականությամբ աշխատող որոնման համակարգի նախատիպ, որը կտրամադրի «արագ պատասխաններ հստակ եւ համապատասխան աղբյուրներով»:

Ընկերությունն այն գործարկել է օգտատերերի եւ հրատարակիչների փոքր խմբի համար, որպեսզի հավաքի արձագանքներ: The Verge-ը պարզաբանում է, որ ծառայությունն աշխատում է GPT-4-ով, եւ թեստերին մասնակցում է մոտ 10 հազար օգտատեր։ Մշակողը նախատեսում է ապագայում լավագույն լուծումները ինտեգրել իր ChatGPT չաթբոտին:

Նրանք, ովքեր ցանկանում են փորձարկել նախատիպը, կարող են գրանցվել հերթի ցուցակում:

SearchGPT-ում օգտատերերը կկարողանան պարզաբանող հարցեր տալ, կարծես զրուցում են մարդու հետ եւ տեսնել համապատասխան հղումներ: Ընկերությունը նշել է, որ կայքերը կարող են հայտնվել SearchGPT արդյունքներում, նույնիսկ եթե նրանք հրաժարվել են գեներատիվ AI ուսուցումից: