11:05 | 18.07.24 | Նորություններ | 1288
Հայկական Web3 Compass ստարտափն արժանացել է Microsoft Startup Hub-ի 125.000 դոլար մրցանակի։
Web3 Compass ծրագիրը web3 համակարգով աշխատող որոնողական համակարգ է, որն ստեղծել է հայկական Blockstars.tech ընկերությունը։
«Շատ ուրախ ենք ստանալ այս դրամական աջակցությունը։ Այն ոչ միայն մեր քրտնաջան աշխատանքի վկայությունն է, այլեւ խթան է տեխնոլոգիական սահմաններն ավելի առաջ մղելու մեր ձգտմանը»,- նշել են Blockstars.tech-ից։
Microsoft Startup Founders Hub-ի աջակցությունը Web3compass-ին հնարավորություն կտա բարելավել տեխնոլոգիական ենթակառուցվածքը եւ ընդլայնել հասանելիությունը Web3 տարածքում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ստարտափը Վրաստանում արժանացել է Գլոբալ նորարարությունը գիտության եւ տեխնոլոգիաների միջոցով (GIST) ծրագրի մրցանակին։