17:32 | 17.07.24 | Նորություններ | 1246

Qloong-ը վերադառնում է

Հուլիսի 18-ին կկայանա Qloong 5-րդ միջոցառումը, որի ընթացքում ներդրողներն ու հաջողակ ձեռներեցները կլսեն ստարտափների փիչերն ու կարձագանքեն հնարավորինս խիստ ու անկեղծ։

Այս անգամ ժյուրիի կազմում են SmartClick-ի եւ ViralMango-ի հիմնադիր Ռեմ Դարբինյանը, Formula VC վենչուրային ֆոնդի հիմնադիր Կարեն Վարդանյանը,
Chessify-ի հիմնադիր Գոռ Վարդանյանը եւ Arloopa-ի հիմնադիր Արման Աթոյանը։

Ստարտափների հիմնադիրներն անկեղծ քննարկման ընթացքում հնարավորություն ունեն նոր արձագանքներ ստանալ, զարգացման նոր հնարավորություններ նախանշել ու ձեռք բերել գործարար կապեր։

Միջոցառման բոլոր մանրամասներին ծանոթանալ ու նախապես գրանցվել հնարավոր է այստեղ։ Միջոցառման նախաձեռնողն է BANA Angels-ը։