14:23 | 16.07.24 | Նորություններ | 10260

Ucom-ի ֆիքսված ցանցը հասել է Բյուրեղավան

Ucom ընկերության գերարագ ֆիքսված ցանցը գործարկվել է Բյուրեղավան քաղաքում։

Բնակիչներն այսուհետ կարող են օգտվել Ucom-ի Unity մարզային փաթեթներից, որոնք ներառում են ֆիքսված ինտերնետ, շարժական կապի ծառայություններ եւ մատչելի գնով հեռուստատեսություն։

Բյուրեղավանի բնակիչների համար Ucom-ը նախատեսել է մի շարք ակցիաներ։ Մասնավորապես, Unity 9000 մարզային սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքում բնակիչները կվճարեն ամսական 8000 դրամ։ Հատուկ առաջարկի շրջանակում մինչեւ սեպտեմբերի 30-ը բաժանորդագրվելով Unity 7000 մարզային եւ զեղչված Unity 8000 մարզային փաթեթներին 12 ամսով՝ կօգտվեն փաթեթից 3 ամիս անվճար:

«Մեր կարեւորագույն առաքելությունն է հասանելի դարձնել բարձորակ ինտերնետը ամբողջ Հայաստանի տարածքում: Այս տարի չորրորդ անգամ է, որ Ucom-ը ընդլայնում է իր ցանցը մարզերում՝ տրամադրելով փաթեթներ, որոնք համատեղում են մատչելի արագ ինտերնետ, շարժական կապ եւ հեռուստատեսություն: Վստահ եմ, որ Բյուրեղավանի բնակիչները բարձր կգնահատեն Ucom ցանցի արագությունը եւ մեր փաթեթների հարմարավետությունը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Քաղաքում ընկերության առաջին բաժանորդ Արթուր Արաբաչյանին տրամադրվել է Unity 20.000 փաթեթից 6 ամսվա ընթացքում անվճար օգտվելու հավաստագիր։

2024 թվականին Ucom ֆիքսված ցանցը հաջողությամբ գործարկվել է նաեւ Աշտարակում, Արտաշատում եւ Նոր Հաճնում։