12:44 | 16.07.24 | Նորություններ | 5122

ԱՏՁՄ եւ Մատենան կհամագործակցեն

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը եւ «Մատենա»-ի համահիմնադիր ու տնօրեն Ռուբեն Հայրապետյանը ստորագրել են հուշագիր, որպեսզի համախմբեն ջանքերը միջազգային բիզնեսի եւ գործընկերային ցանցի միավորմամբ՝ աջակցելու WCIT2024/DigiTec-ի կազմակերպմանը։

Այս համաձայնագրի նպատակն է համագործակցել Նորարարության եւ Տեխնոլոգիաների Համաշխարհային Կոնգրեսի (WCIT2024/DigiTec) հետ եւ աջակցել դրա կազմակերպմանը:

«WCIT2024/DigiTec-ը եզակի հնարավորություն է տալիս համագործակցելու «Մատենա» միջազգային դպրոցի հետ՝ կոնգրեսի կազմակերպման համար։ ԱՏՁՄ-ի եւ Մատենայի համատեղ աշխատանքում մենք մեծ ներուժ ենք տեսնում, ինչը կբարձրացնի կազմակերպչական աշխատանքների ակտիվությունը եւ կմիավորի համատեղ միջազգային բիզնես եւ գործընկերային ցանցերը»,- ասել է WCIT2024//DigiTec-ի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը։

WCIT2024/DigiTec-ը տեղի կունենա հոկտեմբերի 4-7-ը՝ «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական բանականություն՝ սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակում» խորագրով:

«Այս համագործակցությունը չափազանց կարեւոր է մեզ համար: Մեր մասնագիտական ներուժը համադրելով ԱՏՁՄ-ի լայնածավալ փորձառության հետ տեխնոլոգիական ոլորտում՝ համոզված ենք, որ WCIT2024/DigiTec-ը նոր բարձունքների կհասնի ինչպես կազմակերպման, այնպես էլ ազդեցության առումով»,- նշել է «Մատենա» միջազգային դպրոցի համահիմնադիր եւ տնօրեն Ռուբեն Հայրապետյանը։

Համաժողովի օրակարգը ընդգրկում է լայն աշխարհագրությամբ մասնակիցներ. միջոցառման օրերին ավելի քան 2000 միջազգային պատվիրակ կայցելի Հայաստան: