11:47 | 10.06.24 | Նորություններ | 1203

Team-ի աջակցությամբ բացվել է CaseKey ակադեմիան

CaseKey ակադեմիան իր դռներն է բացել երիտասարդ մասնագետների եւ ուսանողների համար՝ նպատակ ունենալով զարգացնել նրանց բիզնես հմտությունները եւ խթանել միջազգային համագործակցությունը:

CaseKey-ի համահիմնադիր Արշակ Կարապետյանի խոսքով՝ Ակադեմիան հնարավորություն կտա Հայաստանի կրթական համակարգին լինել ավելի մրցունակ միջազգային ասպարեզում, ինչպես նաեւ կսահմանի նոր նշաձող այս ոլորտում։

Վստահելով CaseKey-ի թիմին եւ հաշվի առնելով տարիների արդյունավետ համագործակցությունը՝ Team Telecom Armenia-ն դարձել է Ակադեմիայի գործընկերը։

Team-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը հյուրերի հետ կիսվել է ընկերության IPO-ի իրականացման, խոսել է նման խոշորամասշտաբ նախագծերի ընթացքում թիմային աշխատանքի ու առաջնորդության կարեւորության մասին։

«Որպես տելեկոմ ոլորտի առաջատար ընկերություն՝ Team Telecom Armenia-ն շարունակելու է ներդրումներ կատարել կրթության մեջ եւ գործակցել առաջատար ընկերությունների ու կազմակերպությունների հետ՝ տրամադրելու լավագույն հնարավորությունները մեր երիտասարդներին»,- նշել է Հայկ Եսայանը:

Ակադեմիան CaseKey մրցույթի կրթական բաղադրիչն է, որի ծրագիրը մշակվել է ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի պրոֆեսոր եւ համալսարանի բիզնես խնդիրների լուծման թիմի գլխավոր մարզիչ Պիտեր Վերհալենի հետ համատեղ, ով նաեւ վարելու է ամբողջ կրթական ծրագիրը:

«Այս ծրագիրը Հայաստանի ուսանողներին կտա հնարավորություն զինվելու գլոբալ բիզնեսի վերլուծության հմտություններով, կատարելագործել իրենց փորձառությունը  եւ կստեղծի նախադրյալներ վաղվա լիդերներ դառնալու համար։ Շնորհակալություն եմ հայտնում Team Telecom Armenia-ին ուսանողներին այս հնարավորությունը ընձեռելու համար»,- ասել է Պիտեր Վերհալենը։

Կազմակերպիչներն ավելացրել են նաեւ հեռավար դասընթացների ձեւաչափը։ Երկամսյա ինտենսիվ ուսուցմանը նախատեսված 100-ի փոխարեն կմասնակցի 190 ուսանող Հայաստանի տարբեր համալսարաններից։ Պրոֆեսոր Վերհալենը կաշխատի նաեւ տեղացի մարզիչների հետ՝ փոխանցելով իր միջազգային փորձը եւ կիսվելով արդյունավետ մարզչական տեխնիկաներով: Ծրագրի ավարտին թիմերը պետք է լուծեն իրական բիզնես խնդիր։