16:56 | 22.05.24 | Նորություններ | 13499

TOURIST UNLIM սակագնային պլան` Վիվա-ՄՏՍ-ից

Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր՝ «TOURIST UNLIM» կանխավճարային սակագնային պլանը, որը ներառում է անսահմանափակ ինտերնետ, 300 րոպե ցանցի ներսում, դեպի ՀՀ ցանցեր, ԱՄՆ, Կանադա եւ ՄՏՍ Ռուսաստան զանգեր կատարելու եւ 300 SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն:

300 րոպե փաթեթը սպառելուց հետո սակագնային պլանի շրջանակում բաժանորդը ստանում է նաեւ 10 000 ներցանցային րոպե:

«Վիվա-ՄՏՍ-ը միշտ ձգտում է իր հաճախորդներին տալ լավագույնը եւ ստեղծել է հատուկ առաջարկ զբոսաշրջիկների համար՝ «TOURSIT UNLIM»-ը, որը ոչ միայն Հայաստան այցելողների, այլեւ մեր այն հաճախորդների համար է, որոնք ցանկանում են օգտվել անսահմանափակ ինտերնետից եւ պարբերաբար ճանապարհորդում են Հայաստանով։ Այն գնի եւ որակի հրաշալի համադրություն է»,- նշել է Վիվա-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

«TOURSIT UNLIM» կանխավճարային սակագնային պլանը մշակելիս հաշվի են առնվել Հայաստան այցելողների նախասիրություններն ու հետաքրքրությունները՝ մշտապես կապի մեջ մնալ մտերիմների հետ ձայնային եւ ինտերնետ ծառայությունների միջոցով, առանց սահմանափակումների օգտվել ինտերնետից՝ սոցցանցերում վերբեռնել ճանապարհորդություններից լուսանկարներն ու տեսանյութերը, կիսել տպավորությունները եւ օգտվել տարատեսակ առցանց քարտեզներից եւ նավիգացիոն համակարգերից՝ Հայաստանի գեղեցկությունը լիարժեք վայելելու համար:

«TOURSIT UNLIM» կանխավճարային սակագնային պլանի ակտիվացման գինը 3000 դրամ է, որը տրամադրվում է 15-օրյա ժամկետով: Սակագնային պլանին բաժանորդագրվել կարելի է այցելելով սպասարկման կենտրոն: