13:59 | 21.05.24 | Նորություններ | 463

Fastex-ը՝ «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի գլխավոր գործընկեր

Մայիսի 16-ին ԵՊՀ-ի տարածքում տեղի է ունեցել  «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ը, որի գլխավոր գործընկերը Fastex-ն էր։

«ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ի գործընկեր դառնալու նպատակն էր խթանել  Հայաստանում կրթության եւ գիտության, մասնավորապես՝ բլոկչեյնի եւ թվային ակտիվների ոլորտի զարգացումը։

Fastex-ի եւ Երեւանի պետական համալսարանի միջեւ կնքված համագործակցության հուշագրի շրջանակում Fastex-ի կողմից մշակվելու են «Բլոկչեյն եւ վիրտուալ ակտիվներ» թեմայով կարճաժամկետ դասընթացներ եւ մագիստրատուրայում դասավանդվող ծրագիր:

«ԲանՈՒԳործ» էքսպոյի շրջանակում հայաստանյան առաջատար ընկերությունները ներկայացրել են իրենց պրոդուկտներն ու ծառայությունները։ Fastex-ի տաղավարում միջոցառման այցելուները մասնակցել են բլոկչեյնի վրա գործող հատուկ խաղարկությանը։

Fastex-ի աշխատակիցները ներկայացրել են նաեւ էկոհամակարգի հնարավորությունները եւ անդրադարձել Fastex Exchange եւ Fastex Wallet հավելվածների տեխնիկական հնարավորություններին, իսկ տաղանդների կառավարման եւ ներգրավման բաժնի մասնագետները կիսվել են ընկերության ազատ հաստիքների մասին տեղեկատվությամբ։

Fastex ընկերության խորհրդական Արամ Ջիվանյանը պանելային քննարկումների ընթացքում խոսել է «Web3-ի զարգացումը․ հեռանկարներ Fastex-ի հետ» թեմայով։